Իր մահկանացուն կնքեց նշանավոր լեզվաբան Խաչիկ Գաբրիելի Բադիկյանը

18/08/2020

        Իր մահկանուցուն է կնքել նշանավոր լեզվաբան, սիրված դասախոս և գործընկեր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գաբրիելի Բադիկյանը: Անվանի գիտնականը իր բազմաթիվ մենագրություններով ու հոդվածներով մեծ ավանդ ունի ժամանակակից հայերենի դարձվածաբանության, ձևաբանության ու շարահյուսության ուսումնասիրության ոլորտում, նրա հեղինակած դասագրքերն ու բառարանները կարևոր գիտակրթական արժեք ունեն: Լեզվաբանը նաև լավ պատմող էր. Կոմիտասին, Հր.Աճառյանին նվիրված նրա գրքերը մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում: ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում սիրով են հիշում խորամիտ գիտնականի, ազնիվ գործընկերոջ դրվատող ու ոգևորող կեցվածքը, լուսավոր ու բարի սրախոսություններն ու կատակները:

            Ցավակցում ենք գիտնականի հարազատներին և խոնարհվում նրա հիշատակի առաջ: 

                                                 ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.