Հուշագիր ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Միլանի պետական համալսարանի միջև

08/10/2021
       Օրերս ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը և Իտալիայի Հանրապետության Միլանի պետական համալսարանի ռեկտոր Էլիո Ֆրանձինը կնքեցին համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով երկու հաստատությունների միջև հաստատել և զարգացնել գիտական կապեր, աջակցել կողմերի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնարար գիտական հետազոտությունների անցկացմանը:
         Ըստ Հուշագրի` կողմերը նախատեսում են ընդհանուր լեզվաբանության, լեզվի պատմության, բարբառագիտության, հայերենագիտության և այլ ոլորտներում համատեղ գիտահետազոտական նախագծերի մշակում և իրականացում, հայ-իտալական լեզվամշակութային կապերին առնչվող ծրագրերի, համատեղ գիտական թեմաների, դրամաշնորհային ծրագրերի իրականացում:  Նախատեսվում է նաև հայ-իտալական գիտական և կրթական համատեղ միջոցառումների (սեմինարներ, գիտաժողովներ, քննարկումներ, ամառային դպրոցներ և այլն) կազմակերպում, նաև` տեսակապի միջոցով: Նշվել են նաև գործակցության այլ հնարավորություններ: 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.