ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանի 70-ամյակը

12/03/2014

 

2014թ. փետրվարի 12-ին Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ գիտխորհրդի ընդլայնված նիստ՝  նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Շահենի Հովհաննիսյանի 70-ամյակին:

Ուենալով գիտական հետաքրքրությունների լայն ու բազմակողմանի շրջանակ՝ Լ. Հովհաննիսյանն անդրադարձել է հայագիտության տարբեր հիմնախնդիրներին: Նրա գրչին են պատկանում ավելի քան 100 գիտական աշխատություններ. ավելի քան 80 գիտական հոդվածներ, 2 տասնյակի հասնող մենագրական հետազոտություններ: Դրանք վերաբերում են գրաբարի ժամանակային ձևերի կիրառական առանձնահատկություններին, գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչություններին, հայերենի իրանական փոխառությունների տարբերակման և գործառական առանձնահատկություններին, գրաբարի բառապաշարի իմաստային տարբեր խմբերի մեկնություններին, բառաքննական դիտարկումներին ու ստուգաբանական նկատառումներին, գրաբարի բառարանագրության և բառագիտության հարցերին:

Պրոֆ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ էլ 2006թ. գումարվեց <<Ջահուկյանական ընթերցումներ>> հանրապետական անդրանիկ գիտական նստաշրջանը:

Լ. Հովհաննիսյանը հայոց լեզվի պատմության առաջատարներից  է և գիտական յուրաքանչյուր խնդրի քննարկման կենտրոնական դեմքերից: Հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովներում կարդացած նրա զեկուցումները մեծ հետաքրքրություն են առաջացնում և բացահայտում հայերենագիտության տվայլ բնագավառի վիճահարույց շատ հարցեր ու առաջադրում նոր խնդիրներ:

Գիտական վաստակի արժանի գնահատականն է նրան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ընտրելը, ԳԱԱ Վաստակագրի արժանանալը, Մ. Խորենացու և Սփյուռքի նախարարության Մայրենիի դեսպան մեդալներով պարգևատրելը:

Մեծ է նաև պրոֆ. Հովհաննիսյանի երախտիքը գիտական կադրեր պատրաստելու գործում:

Որպես լեզվի ինստիտուտի ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհրդի նախագահ նա նպաստում է ոչ միայն հայ, այլև օտարազգի գիտնականների ատենախոսությունների պաշտպանությանը: 

Ի սրտե շնորհավում ենք վաստակաշատ հայագետին 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, ցանկանում  արևշատություն, նորանոր հաջողություններ և բեղուն ստեղծագործական աշխատանք , ազգանվեր նորանոր իրագործումներ: 

          
 
 

 

 

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.