ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում բացվել է փորձառական հնչյունաբանության լաբորատորիա

30/01/2023
       Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում շուրջ 30 տարի անց վերաբացվեց փորձառական հնչյունաբանության լաբորատորիան։ Նախկինում այն կահավորված է եղել  ձայնի ուսումնասիրման համար նախատեսված համապատասխան տեխնիկայով՝ օսցիլոգրաֆ, ինտոնոգրաֆ և այլն։ Այժմ այդ հին տեխնիկան փոխարինվել է ժամանակակից սարքավորումներով և մասնագիտական համակարգչային ծրագրերով։
       Ողջ աշխարհում վերջին տարիներին փորձառական հնչյունաբանության բնագավառը մեծ զարգացում ապրեց: Այժմ կիրառվում են նոր մեթոդներ, սարքեր, ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս թափանցելու բանավոր խոսքի չուսումնասիրված խորքերը, առաջ են քաշում նոր խնդիրներ ու հարցադրումներ, ճշտում ու պարզաբանում են հնչյունական շատ կնճռոտ հարցեր: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության հնչյունաբանական լաբորատորիայի հնավորությունները աժմ  թույլ են տալիս համահունչ քայլելու փորձառական հնչյունաբանության արտասահմանյան նորագույն նվաճումների հետ։ 
       Թվայնացումը մուտք է գործել մարդկանց կյանքի բոլոր բնագավառները՝ գիտություն, կրթություն, բիզնես, տնտեսություն, կենցաղ, հաղորդակցում, բանկային համակարգ և այլն: Այս գործընթացից դուրս չէ նաև լեզվաբանությունը, մասնավորապես փորձառական հնչյունաբանությունը: Այժմ նորագույն համակարգչային ծրագրերի շնորհիվ հնարավոր է այս նոր գործիքակազմով կարճ ժամանակահատվածում կատարել ձայնային վերլուծության մեծ աշխատանքներ։
         Լաբորատորիայի հիմնական նպատակը  լեզվի բոլոր դրսևորումների հնչյունաբանական հետազոտություններ կատարելն է։ Օրինակ, լաբորատորիան հնարավորություն կտա ոչ միայն գրական արևելահայերենի հնչյունական համակարգի փորձառական հետազոտություններ կատարել, այլ նաև օգտակար կլինի հայերենի բարբառների հնչյունական իրողությունները, ինչպես նաև արևմտահայերենի հնչյունական համակարգն ուսումնասիրելիս։
     Լաբորատորիան կարևոր նշանակություն ունի ոչ միայն լեզվի ինստիտուտի, այլ նաև հանրապետության բոլոր գիտակրթական հաստատությունների համար։ Այն  կծառայի նաև ինստիտուտի այլ բաժիններին՝ արևմտահայերենի, ժամանակակից հայոց լեզվի և այլն, իրականացնելու հնչյունական համակարգերի փորձառական զուգադրական  ուսումնասիրություններ, որոնք կբերեն հետաքրքիր եզրահանգումների, ապշեցուցիչ և հիանալի հայտնագործությունների: Լաբորատորիան պատրաստ է գործակցելու գիտահետազոտական տարբեր աշխատանքներ իրականացնողների հետ։

Հայտարարություններ

  • ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
     
    Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ.  հունիսի 27-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողով:  
       Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար անհրաժեշտ է...
  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածմիջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա  2025 թ. մայիսի 19-20-ին Երևանում։ Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական...
  • Հարգարժա՛ն գործընկերներ,
         Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ. հունիսի 12-ից  13-ը   կազմակերպում է  հայերենագիտական նստաշրջան՝  նվիրված ակադեմիկոս  Գևորգ ...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.