ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողը Ֆրանսիայում

15/10/2017
              Հուլիսի 3-ից 8-ը Փարիզում տեղի է ունեցել հայագիտական ուսանողական շաբաթ, որը կազմակերպել էր Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը (INALCO) և Հայ ուսանողների տունը՝ արվեստաբան, պրոֆեսոր Աննա Լեյլոյանի տնօրինությամբ:
            Ուսանողական շաբաթին հրավիրված էր նաև ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Տորք Դալալյանը: Պարոն Դալալյանը  հանդես է եկել երեք բանախոսությամբ`
1. Հայերենի բառապաշարի ծագումը.
2. Հայ հին վիպական ավանդության ձևավորումը.
3. «Սասնա ծռեր» էպոսի հնագույն և հին արևելյան ակունքները:
            Ուսանողական շաբաթին մասնակցել են մոտ երկու տասնյակ սփյուռքահայ ուսանողներ Ֆրանսիայից, Կանադայից, Բելգիայից, ԱՄՆ-ից:
            Տ. Դալալյանը նշեց, որ հինգ օրերի ընթացքում վերջիններս առիթ են  ունեցել ունկնդրելու զանազան դասախոսություններ, որոնց հաջորդել  են  մշակութային միջոցառումներ և այցեր։

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.