ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողը Սանկտ Պետերբուրգում

11/10/2017
            ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Տորք Դալալյանը սեպտեմբերի 25-26-ին և 27-28-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է   երկու հայագիտական գիտաժողովների:
     Դրանցից առաջինը կազմակերպվել էր անվանի հայագետ Կարեն Յուզբաշյանի (1927-2009) հիշատակին և կոչվում էր «Հայաստանը, Բյուզանդիան և Արևելքը. գրավոր ժառանգությունը՝ ձեռագրերից մինչև համացանց»։ Երկրորդ գիտաժողովը նվիրված էր Ռուսահայոց և  Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին։
            Գիտաժողովների ընթացքում պարոն Դալալյանը ներկայացրել է  զեկուցումներ, որոնցից առաջինը նվիրված էր հայ վաղմիջնադարյան էպոսի լեզվաբանական և վիպաբանական տարաբնույթ խնդիրների վերհանմանը և  նորովի մեկնաբանմանը, իսկ երկրորդը`  «Էմինյան ազգագրական ժողովածուի» տարբեր հատորներում լույս տեսած բանահյուսական նյութերի ժանրային և լեզվական  քննությանը:
          Պարոն Դալալյանը նշեց, որ թե´ զեկուցումների, թե´ քննարկումների ժամանակ տրվել են հետաքրքրական հարցեր, և ծավալվել են գիտական արգասաբեր բանավեճեր: Գիտաժողովներն անցկացվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինստիտուտում, Ս․ Պ. պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում և Ազգային հետազոտական համալսարանում։ 
 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.