ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորումը հայ-ռուսական գիտակրթական համաժողովին

15/06/2023
 
        Երևանում հունիսի 13-14-ին տեղի ունեցավ «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» խորագրով հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը։ Համաժողովի ընթացքումտեղի ունեցան երկու երկրների առաջատար բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչների բազմահարթակ հանդիպումներ և քննարկումներ:
          Համաժողովի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի  գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները քննարկեցին երկու երկրների գիտակրթական հաստատությունների միջև առկա գործակցության տարատեսակ հարցեր և նոր կապերի հաստատման հնարավորություններ: Հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ գիտությունների ազգային ակադեմիաների երիտասարդ գիտնականների խորհուրդների համատեղ նիստ: Նիստին ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորումը մասնակցում էր ընդարձակ կազմով, որում ընդգրկված էին տարբեր ինստիտուտների ներկայացուցիչ երիտասարդ գիտաշխատողներ: Նիստի համանախագահներն էին ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ բ. գ. թ. Սիրանուշ Հովհաննիսյանը և ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտանականների խորհրդի նախագահ ֆ. մ. գ. թ. Անդրեյ Կոտելնիկովը: Համանախագահները ներկայացրին երիտասարդ գիտնականների գործունեությունը, առկա խնդիրները, հետագա համատեղ քայլերի հնարավորությունները հատկապես միջգիտաճյուղային ոլորտների զարգացման ուղղությամբ, դիտարկվեցին նաև գիտական համակարգի երիտասարդացման, փոխադարձ վերապատրաստումների և մի շարք այլ հրատապ գիտակազմակերպական հարցեր: Համաժողովին ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման ներկայացուցիչներ Բաբկեն Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի ինստիտուտ), Մերի Մուրադյանը (ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ), Աստղիկ Սողոյանը (ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ), Հայկ Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), որոնք անդրադարձան երիտասարդ գիտնականների առջև  ծառացած խնդիրներին, համագործակցության հեռանկարներին և առկա գործակցային կապերի բարելավմանը:

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածմիջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա  2025 թ. մայիսի 19-20-ին Երևանում։ Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական...
  • Հարգարժա՛ն գործընկերներ,
         Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ. հունիսի 12-ից  13-ը   կազմակերպում է  հայերենագիտական նստաշրջան՝  նվիրված ակադեմիկոս  Գևորգ ...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.