ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդ. Աթայանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով

10/02/2022
     Սույն թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ականավոր լեզվաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդ. Աթայանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով:
     Բացման խոսքով հանդես եկավ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Վազգեն Համբարձումյանը` ողջունելով մասնակիցներին և մաղթելով հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ:
     Գիտաժողովին մասնակցում էին հյուրեր գիտակրթական տարբեր հաստատություններից (ԲՊՀ, ՀՊՄՀ, ԵՊՀ ԻՄ, ՎՊՀ, ԳԿՄԿ), Էդ. Աթայանի աշակերտներ, ասպիրանտներ, այժմ ոլորտի հայտնի լեզվաբաներ (բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանը, բ.գ.թ., դոցենտ Հրաչյա Հակոբջանյանը): Զեկուցումներում արծարծված հարցերով ամբողջացավ Էդ. Աթայան գիտնականի, փիլիսոփայի, լեզվաբանի, դասախոսի և կրթության կազմակերպչի կերպարը:
     Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ Վ. Համբարձումյանը նշեց. «գիտաժողովը յուրօրինակ հարգանքի տուրք էր ևս մեկ անգամ վերհիշելու, մեծարելու մեծ գիտնականին, ներկայացնելու նրա գիտական ժառանգության հիմանկան բնագավառները` լեզվաբանություն, նշանագիտություն, փիլիսոփայություն և այլն»:
       Հանդիպումը անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում, ծավալվեց բուռն քննարկում, եղան  հետաքրքիր ելույթներ և դիտարկումներ:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.