Հերթական կլոր սեղան-քննարկումը կիրառական լեզվաբանության բաժնում

15/05/2024

        Ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության լաբորատորիայում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան-քննարկումը։ Այս անգամ կիրառական լեզվաբանության բաժինը մասնագիտական քննարկման էր հրավիրել ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժնի գիտաշխատողներին:

       Քննարկվեցին լեզվի արդիական խնդիրներին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ժամանակակից հայոց լեզվի ուսումնասիրության մեջ կիրառական լեզվաբանության մեթոդներին և արդի հայերենի բանավոր խոսքում դրսևորվող մերժելի իրողություններին։ Նիստն ամփոփվեց երկու բաժինների միջև համագործակցության նոր հնարավորությունների,միասնաբար աշխատելու և նոր թեմաներ մշակելու որոշմամբ:

 

Հայտարարություններ

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.