Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության հարցեր, պրակ Բ

10/10/2023

   Գիրքը պարունակում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության  բաժնի աշխատակիցների հետազոտությունները, որոնք 2014թ. հրապարակվել են տարբեր գիտական հանդեսներում և ժողովածուներում: Գիրքը ընդգրկում է լեզվի զարգացման տարբեր փուլերում հայերենի բառային կազմի և քերականական կառուցվածքի փոփոխություններին ու դրանց օրինաչափություններին, հայերենի և այլ լեզուների բառային աղերսներին, գրաբարի բառապաշարին, օտար և բնիկ բառերի հարաբերակցությանը, փոխառությունների գործառական առանձնահատկություններին նվիրված հետազոտություններ: Նախատեսվում է հայոց լեզվի պատմությամբ հետաքրքրվողների համար։

Հայտարարություններ

  • ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան սկսում է 3 հանդիպումից բաղկացած թերապևտիկ բաղադրիչով գիտագործնական թրեյնինգային մոդուլ «Սթրեսից դեպի կայունություն. խոսքը՝ որպես հոգեբանական խնամքի և դիմակայման քայլ (հոգեբանական օգնություն և ուղեցույց)»...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.