«Հայոց լեզվի հիմնախնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում

09/12/2016

       Դեկտեմբերի 9-ին ՀՀ գրողների միության դահլիճում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց լեզվի հիմնախնդիրներ» կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ սփյուռքի նախարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պերճ Դեմիրճյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, գրողներ, մտավորականներ, հասարակության ներկայացուցիչներ:

        ՀՀ սփյուռքի նախարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ղեկավարներին  համագործակցության համար և հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում կստեղծվի լեզվի մաքրության պահպանման հարցերով մտահոգ, շահագրգիռ և գործունյա անձանց խորհուրդ:

         Ծավալվեց լուրջ քննարկում լեզվի խնդիրների վերաբերյալ: Լեզվաբանները, գրականագետները, մտավորականները ներկայացրին իրենց պատկերացումները լեզվի անաղարտության պահպանման ուղիների, զարգացման հեռանկարների, գրական հայերենի երկու ճյուղերի լեզվավիճակների, դրանց դերի ու խնդիրների մասին:

       Քննարկվեցին հայոց լեզվի անաղարտության պահպանման իրավական խնդիրները, տարբեր ոլորտներում լեզվի գործառության մերժելի երևույթները, հնչեցին գործնական առաջարկներ:

       ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ներկայացուցիչների առաջարկով որոշվեց ստեղծել մասնագիտական խորհուրդ, որը լեզվական խնդիրների համակարգման հարցեր և լուծման ուղիներ կմշակի:

 

Աղբյուրը՝  http://www.mindiaspora.am/am/News/5009

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.