«Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր սեղան-քննարկում

21/02/2017

            Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Սփյուռքի նախարարությունը և ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը տարիներ շարունակ կազմակերպում են գիտական նստաշրջաններ, համաժողովներ, քննարկումներ և սեմինարներ: Այս տարին ևս բացառություն չէր: Փետրվարի 20-ին ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության և ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմակերպած «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր սեղան-քննարկումը:

         Միջոցառմանը ներկա էին Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, Կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ինչպես նաև մտավորականներ, լեզվաբաններ, ուսուցիչներ գիտական և ուսումնական տարբեր հաստատություններից: Տեսաուղերձով քննարկմանը մասնակցեցին նաև սփյուռքի անվանի գործիչներ: Քննարկման մասնակիցները հանդես եկան արժեքավոր և հետաքրքիր զեկուցումներով: ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ բ.գ.թ. Մ.Սարգսյանը և բ.գ.թ. Գ.Մկրտչյանը կլոր սեղան-քննարկմանն ընդառաջ այցելել էին Երևանի տարբեր դպրոցներ` թե' ավագ, թե' հիմնական, թե' վարժարաններ, կազմակերպել քննարկումներ ուսուցիչների հետ: Համակարգելով դպրոցական դասագրքերում առկա խնդիրները, թերությունները` նրանք հանդես եկան ուշագրավ դիտարկումներով և առաջարկներով:

         ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը, կարևորելով մայրենի լեզվի անաղարտության խնդիրը դպրոցական դասագրքերում, կոչ արեց բոլոր պատկան մարմիններին, մասնագետներին, լեզվաբաններին Լեզվի ինստիտուտին ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները, որպեսզի ինստիտուտը համակարգի դրանք և առաջարկ-ծրագիր ներկայացնի Կրթության և գիտության նախարարությանը:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.