Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում

29/04/2015

            2015թ. ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, որին ինստիտուտի գիտաշխատողներից բացի մասնակցեցին նաև ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս.Սրապիոնյանը, ԱՄՆ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գ.Բարդակչյանը, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Ս.Վարդանյանը: Ելույթ ունեցողները (Վ.Կատվալյան, Ս.Սրապիոնյան, Գ.Բարդակչյան, Ջ.Բառնասյան, Ս.Վարդանյան) ցավով նշեցին, որ եղեռնի ընթացքում ծանրագույն կորուստներ է կրել նաև հայոց լեզուն: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի ավագ գիտաշխատող Ս.Տիոյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ բաժնի աշխատակիցների պատրաստած «Արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայի հայ համայնքում» ուսումնասիրությունը, որով սկիզբ է դրվում Սփյուռքի լեզվավիճակի համալիր ուսումնասիրության գործընթացին: Միջոցառման մասնակիցներն ընդունեցին հայտարարություն:

 

                                           ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի

                                                                 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

                                        Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ  

 

            ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, դատապարտելով 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց եղեռնը և Թուրքիայի ներկայիս իշխանությունների՝ ապաշ­խարումից ու իրենց երկրում կատարված ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարումը, հայտարարում է.

1. Լեզվի ինստիտուտը իր զորակցությունն է հայտնում հայրենի պետության, հայ եկեղեցու և աշխարհասփյուռ հայության՝ ցեղասպանության ճանաչմանն ու հետևանքների հաղթա­հար­մանն ուղղված ջանքերին և խորին երախտագիտություն է հայտնում աշխարհի այն պետություններին ու ժողովուրդներին, միջազգային ու կրոնական կառույցներին, արդարամիտ մարդկանց, որոնք զորավիգ են եղել հայ ժողովրդին և իրենց ձայնն են հնչեցրել պատմական փաստերի նենգափոխման, ստի ու կեղծիքի դեմ.

2.  Եղեռնի հետևանքով մեծագույն կորուստներ է կրել նաև հայոց լեզուն: Իր բնօրրանում միասնական գոյության, գործառության և զարգացման բնական իրավունքից ու պայմաններից զրկվել է գրական արևմտահայերենը, որն այսօր երկրորդական լեզվի կարգավիճակով հազիվ է կարողանում գոյատևել աշխարհի տարբեր երկրներում: Կորստի են մատնվել մոտ երեք տասնյակ հայերեն բարբառներ, որոնք ամբարում էին հայի աշխարհընկալման, լեզվամտածողության, հայերեն բառապաշարի և հնչյունա­քերականական իրողությունների անկրկնելի տարրեր:

3. Լեզվի ինստիտուտը, իր առաքելությունը համարելով հայոց լեզվի պահ­պանմանը նպաստելն ու մայրենիի համակողմանի ուսումնասիրությունը, այսուհետ ևս զբաղվելու է արևմտահայերենի հետազոտության, կանոնարկման հարցերով, ձգտելու է նպաստել Հայաստանի Հանրապետությունում արևմտահայերենի տարածմանն ու գոր­ծառության ոլորտների ընդլայնմանը: Լեզվի ինստիտուտը շարունակելու է նաև կորստի մատնված հայ բարբառների ուսումնասիրությունը, դրանց պատառիկների որոնումն ու արձանագրումը:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը կոչ է անում ողջ հայությանը, յուրաքանչյուր հայ մարդու՝ սովորել, կիրառել և սերունդներին փոխանցել մայրենի լեզուն՝ գիտակցելով, որ մտավոր ունակությունները լավագույնս զարգանում ու դրսևորվում են մայրենի լեզվով, և ազգային ինքնությունը նախ և առաջ պայմանավորվում է մայրենի լեզվով:  

 

29.04.2015թ.             

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.