Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովը

07/10/2015

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում աշխատանքներն սկսեց Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս.Սրապիոնյանը, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Ս.Երիցյանը, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ակադեմիական և բուհական համակարգերի ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Բացելով լիագումար նիստը՝ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը կարևորեց գիտաժողովների դերը գիտության զարգացման, գիտական ձեռքբերումների հանրայնացման առումներով: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և գիտական նոր հաջողություններ մաղթեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ.Բարխուդարյանը, Ս.Սրապիոնյանը, Ս.Երիցյանը: Լիագումար նիստում իրենց զեկուցումները ներկայացրին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Լ.Հովհաննիսյանը, Ա.Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Վ.Համբարձումյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Ն.Պողոսյանը, Ֆրանսիան ներկայացնող հայագետ Տ.Դալալյանը: Գիտաժողովին մասնակցում են հայագետներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից, Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և ԱՄՆ-ից: Եռօրյա գիտաժողովում կհնչեն հինգ տասնյակ զեկուցումներ՝  նվիրված հայոց լեզվի ուսումնասիրության գրեթե բոլոր ոլորտներին:

 

                                                                    ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.