Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը սկսեց իր աշխատանքները

03/10/2017
         ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում հոկտեմբերի 2-ին իր աշխատանքներն սկսեց Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը: Նա նաև մասնակիցներին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանի ողջույնի խոսքն ու  բարեմաղթանքները: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և հայ լեզվաբանության զարգացման հեռանկարներին անդրադարձավ ՀՀ ԳԱԱ  ՀՀԳԲ ակադեմիկոս-քարտուղար Յու.Սուվարյանը: Գիտաժողովի երկու նիստերի ընթացքում հնչած յուրաքանչյուր զեկուցման հաջորդում էր աշխույժ քննարկում, հարց ու պատասխան: 
          Գիտաժողովը իր աշխատանքները շարունակելու է մինչև հոկտեմբերի 5-ը: Աշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ ներկայացնելու են հայերենի բոլոր դրսևորումներին, լեզվի բոլոր մակարդակներին, զանազան գիտաճյուղերի և գիտակարգերի վերաբերող, տարբեր հայեցակետերով ու մեթոդներով կատարված իրենց հետազոտությունների արդյունքները:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.