Հանդիպում սփյուռքահայ մտավորականներ Դորա Սաքայանի և Պերճ Թերզյանի հետ

29/05/2014

​ԳՐԱԴԱՐԱՆ

2014թ. մայիսի 29-ին Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հյուրընկալվեցին հայտնի հայագետ-գերմանագետ, Կանադայի ՄաքԳիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանը և եգիպտահայ ճանաչված մտավորական, հասարակական գործիչ Պերճ Թերզյանը: Դ. Սաքայանը հայտնի է ինչպես իր գիտական աշխատություններով, հատկապես՝ արևմտահայերենի և արևելահայերենի՝ օտարախոսների համար ինքնուսույցներով, այնպես էլ ակադեմիկոս Գ. Ջահուկյանի <<Универсальная теория языка>> մենագրության անգլերեն թարգմանությամբ: Պերճ Թերզյանը ՀԲԸՄ  Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետն է,ՀԲԸՄ-ի արաբատառ  «Արեգ» ամսօրյայի հայկական նյութերի խորհրդատու: Հեղինակ է մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնցում անդրադարձել է հայությանը հուզող տարաբնույթ հարցերի: Հայապահպանությանը միտված նրա արգասաբեր գործունեությունը բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության գիտական հանրության և իշխանությունների կողմից:

         Արևմտահայերենի բաժնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Ա.Սարգսյանը հյուրերին ներկայացրեց իրենց բաժնում կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները և ծրագրերը: Հյուրերը իրենց գոհունակությունը հայտնեցին բաժնի գործունեության վերաբերյալ և նշեցին, որ պատրաստակամ են լեզվի ինստիտուտին աջակցել արևմտահայերենի պահպանմանը, ուսումնասիրությանը և զարգացմանը միտված ձեռնարկներում:

            Դ.Սաքայանը և Պ.Թերզյանը զեկուցումներով հանդես են գալու <<Ջահուկյանական ընթերցումներ>> միջազգային գիտաժողովում:

                             

 Ավագ գիտաշխատող` Սուսաննա Տիոյան      

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.