Հանդիպում ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների հետ

16/10/2017
          2017 թ. հոկտեմբերի 12-ին  ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ տնօրենության հանդիպում ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների հետ: Երիտասարդ հետազոտողները, ամփոփելով ընթացիկ տարում կատարած գիտական աշխատանքը, ներկայացրին իրենց հուզող հարցերն ու խնդիրները:
         Ինստիտուտի փոխտնօրեն Ն.Հովհաննիսյանը երիտասարդ հետազոտողներին հորդորեց ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել, մասնակցել ինստիտուտի կազմակերպած գիտական միջոցառումներին:
         Ինստիտուտի գիտքարտուղար Ա․Աբրահամյանը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարի «Հետբուհական մասնագիտական կրթական ծրա­­գրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներ­դրման մասին» հրամանի բովանդակությունը, պատասխանեց ասպիրանտների՝ կրթական ծրագրի կառուցվածքի, պարտադիր և ընտրովի դասընթացների, գնահատ­ման եղանակների վերաբերյալ հար­ցերին։
        Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 7-րդ գիտաժողովի կազմակերպական աշխատանքների մասին հաղորդմամբ հանդես եկավ երիտասարդ լեզվաբան­ների խորհրդի նախագահ Տ․Սիրունյանը։ Նա, կարևորելով  նստաշրջանին ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների մասնակցությունը, նշեց, որ լավագույն զեկուցումները կհրատարակվեն։
         Հանդիպման վերջում երիտասարդ հետազոտողները մտքեր փոխանակեցին ապագա ծրագրերի և գիտական բնույթի այլ հարցերի շուրջ։
 
 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.