Հանդիպում Է․ Մանուկյանի հետ

03/05/2017

      Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում հյուրընկալվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր տ.գ.դ Է. Մանուկյանը և ԻՍՄԱ հասարակական կազմակերպության աշխատակիցներ Քրիստինե Աղաբեկյանը և Օվսաննա Մանուկյանը: Է. Մանուկյանը լեզվի ինստիտուտի աշխատակիցներին ներկայացրեց  «Համացանցային բազմալեզու բառարանային համակարգ» ծրագիրը, պատասխանեց կիրառական լեզվաբանության աշխատակիցներին հուզող հարցերին: Կատարվեցին գործնական բնույթի աշխատանքներ ծրագրի շրջանակներում: Տեղի ունեցան առանձին խմբային արդյունավետ քննարկումներ: Առաջարկվեց շարունակել գիտագործնական համագործակցությունը լեզվի ինստիտուտի և ԻՍՄԱ հասարակական կազմակերպության միջև` լեզվի ինստիտուտի կողմից լեզվաբանական բնույթի հարցերին աջակցելու և առաջացած խնդիրներին գիտական լուծում տալու նպատակով: 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.