Հանդիպում Արմեն Միքայելյանի հետ

01/06/2018
            Սույն թվականի հունիսի 1-ին  ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված արևմտահայերենի և արևելահայերենի հնչյունական և քերականական համակարգերի առանձնահատկություններին: Հայոց լեզվի պատմության բաժինը հյուրընկալել էր Ֆրանսիայից ժամանած բանասեր, պատմաբան Արմեն Միքայելյանին: Նա ներկայացրեց արևմտահայերենի արդի վիճակը ֆրասահայ համայքում: Առաջարկեց երկու գրական լեզուների մերձեցման, միօրինակացման յուրօրինակ ուղիներ՝ կարծելով որ «արեւմտա­հայերէնի եւ արեւելահայերէնի քերականական  տարբերութիւնները հնարաւոր է հարթեցնել եթէ երկուսի համար որպէս միջնորդ դատաւոր ընդունենք մեր գրաբար լեզուն»:
          Քննարկումը բավականին բուռն էր, հետաքրքիր և բովանդակալից: Բաժնի աշխատակիցները հանդես եկան առաջարկներով, որոշ նկատառումներով և դիտարկումներով:
          ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի բաժնի վարիչ Գ. Մխիթարյանը կարևորեց նման քննարկումները, և որոշեցին նման հարցերի շուրջ համագործակցություն ծավալել ինստիտուտի արևմտահայերենի բաժնի հետ: 
 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.