Հանդիպում Անահիտ Տոնապետյանի հետ

29/09/2017
       
          Այսօր` սեպտեմբերի 29-ին, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիուտի տնօրեն պարոն Վիկտոր Կատվալյանը ընդունեց   Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի  հայագիտական  ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անահիտ Տոնապետյանին:
      Հանդիպման ընթացքում քննարկվեցին  ամբիոնի աշխատանքները  և հետագա անելիքները:
       Տիկին Տոնապետյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս հայագիտության ամբիոնը միակ վայրն   է, որտեղ կա ամբողջական հայագիտության  ծրագիր` 1-ին կուրսից  մինչև դոկտորական  , որը ընդգրկում է նաև սկսնակներին:
     Ամբիոնում գործում է SeDYL  հետազոտական կենտրոն, որը զբաղվում է լեզվաբանական, բարբառագիտական հետազոտություններով. ուսումնասիրվում են հատկապես  Գորիսի տարածաշրջանի բարբառները:
      Կենտրոնը այժմ կազմակերպել է խումբ, որը զբաղվում է լեզուների փոփոխականությամբ` բարբառային, պատմական, որը ընգրկում է Արևմտյան Ասիան, Կովկասը և Միջին Արևելքը: Կենտրոնը փորձում է այս շրջանակներում  համեմատականորեն ուսումնասիրել  տարածաշրջանի բարբառային առաձնահատկությունները` ջանալով գտնել տեղական, աշխարհագրական  ընդհանրություններ հայերենի, քրդերենի, ասորերենի, թուրքերենի բարբառներում:
     Կենտրոնը այժմ զբաղվում է Արևմտյան Հայաստանի բարբառների քարտեզի ծրագիրը կազմելով, որը հնարավորություն կտա ներմուծել լեզվաբանական տվյալներ և ուսումնասիրել աշխարհագրական փոփոխականությունները:
     Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին առաջիկա ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները:

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.