Գրքի շնորհանդես-քննարկում բարբառագիտության բաժնում

14/02/2019
          2019թ. փետրվարի 14-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ Հ. Թուրշյանի «Բառարան Վանի բարբառի» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը` «Վասպուրական» հայրենակցական միության ջանքերով: Ծավալվեց գիտական աշխույժ քննարկում, որին մասնակցեցին լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի մի շարք աշխատակիցներ: Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը նշեց բարբառագիտական այսօրինակ հրապարակումների կարևորությունը բարբառների պահպանման և ուսումնասիրման առումներով:  Բանախոս Հայկանուշ Մեսրոպյանը (բարբառագիտության բաժնի աշխատակից, բ.գ.դ.)   մանրամասնորեն ներկայացրեց «Բառարան Վանի բարբառի» գիրքը և դրա ստեղծման նախապատմությունը` նշելով, որ բառարանը հրապարակման պատրաստելիս օգտագործվել են նաև Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում եղած նյութերը:  
         Բարբառագիտության բաժնի աշխատակից, բ.գ.թ. Արտակ Վարդանյանը նշեց, որ Հ. Թուրշյանի «Բառարան Վանի բարբառի» գիրքը այդ բարբառի բառապաշարը հնարավորինս ամբողջությամբ ընդգրկող առաջին տպագիր բառարանն է, որը պարունակում է շուրջ 6800 բառահոդված: Նա նշեց նաև, որ Վանի բարբառը, լինելով հայերենի բարբառների գանձարանի ամենահարուստ, սակայն անհետացող շերտերից մեկը, դեռևս ունի առավել մանրակրկիտ ուսումնասիրման կարիք:
          Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Վասպուրական» հայրենակցական միության անդամ Ռուբեն Միրզոյանը: Ելույթներով հանդես եկան նաև բարբառագիտության բաժնի աշխատակիցներ Ժաննա Միքայելյանը և Գայանե Գևորգյանը: 

Գ․ Գրիգորյան:

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.