Գիտաժողով` նվիրված հայ բարբառագիտության հիմնախնդիրներին

09/10/2014

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հոկտեմբերի 8-ին և 9-ին ընթացավ «Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովը: Հայաստանը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, Ավստրիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող շուրջ երեք տասնյակ հայերենագետների ու բարբառագետների քննարկման առարկա էին բարբառագիտության տեսական հարցեր, բարբառային հայերենի ուսումնասիրության արդի խնդիրներ: Գիտաժողովի արդյունքները հոկտեմբերի 10-ին ամփոփվեցին արտագնա նիստում, որը տեղի ունենցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ տեղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության մասնակցությամբ: Մարզային բուհի մասնագետներն ու ուսանողները ծանոթացան գիտաժողովում հայերենագետների ներկայացրած գիտական նորույթներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:  Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքվեց հայոց լեզվի ուսումնասիրման և ուսուցման ոլորտներում համագործակցության հուշագիր: Գիտաժողովի մասնակիցները ճանաչողական այցով եղան Մակարավանքում:   

 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.