Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

26/01/2019
          2019 թ. հունվարի 23-ին  ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում` նվիրված դասական գրաբարի ակադեմիական քերականություն ստեղծելու խնդրին: Բաժնի վարիչ բ.գ.դ., պրոֆ. Լ. Հովսեփյանը ներկայացրեց «Դասական  գրաբարի տեսություն» աշխատության կառուցվածքը:
        Սույն թվականի հունվարի 25-ին կիրառական լեզվաբանության բաժինը կազմակերպեց գիտական քննարկում` «Հնչերանգը հայերենում, ռուսերենում և անգլերենում 4 բնույթի նախադասություններում. գաղափարը, նպատակը, մեթոդները» թեմայով: Բանախոս Գայանե Գրիգորյանը ներկայացրեց հնչերանգի վերաբերյալ իր կատարած փորձառական հնչյունաբանական հետազոտության ընթացիկ աշխատանքները, օգտագործված ծրագրերը և հնարավոր արդյունքները:

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.