Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

02/10/2019
        Հոկտեմբերի 2-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ հերթական գիտական քննարկումը, որն այս անգամ վերաբերում էր Ղ․ Փարպեցու երկերի քննական բնագրում  հնչյունական տարբերակներով առկայացած բառերին։ Բանախոսը ներկայացրեց մի շարք օրինակներ, ապա նշեց, թե որոնք են 5-րդ դարի համար տարածված և  որոնք՝ գրական օրինաչափությունից շեղվող ձևերը։ Մի քանի տարբերակներ էլ, ըստ բանախոսի,  անմիջա­կանորեն կրում են հեղինակի մայրենի բարբառի կնիքը։ Խոսք եղավ նաև այն մասին, որ մի մասն էլ, ամենայն հավանականությամբ, հետագա գրչագրական սխալների կամ ձեռագիրն ընդօրինակողների կողմից արված նորամուծությունների հետևանք է։   
            Ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն, արվեցին ուշագրավ դիտողություններ հետագա ուսումնա­սիրու­թյուն­ներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.