Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

17/06/2019
           Հունիսի 17-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ հերթական քննար­­­կումը, որ վերաբերում էր ունիթորական գրականության նորաբանություններին:
          Բանախոսը նշեց, որ քննված երկերում (Ալբերտուս Մեծ, «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեան», Թովմա Աքվինացի, «Համառօտ հաւաքումն յաղագս հրեշտակաց», «Գիրք է խորհրդոց», «Յաղագս տնօրէնութեանն Քրիստոսի», Պետրոս Արագոնացի, «Համառօտ հաւաքումն ի վերայ Ներածութեանցն Պորփիւրի» ևն) նոր բառեր գլխավորապես ստեղծվել են նախածանցների կցումով, և դրանց գերակշիռ մասը նույնությամբ արտացոլում է լատիներեն բնագրային օրինակների կառուցվածքը, բայց միաժամանակ որոշ բառեր էլ, հիմնականում ոճական նկատառումով, կազմվել են նախօրինակ  ձևերից անկախ:
          Ըստ նախածանցների կենսունակության՝  ներկայացվեց նախածանցավոր բառերի մի շարք, որ վկայված չէ գրաբարի բառարաններում, զուգահեռ օրինակներ բերվեցին լատիներեն բնագրերից, ցույց տրվեցին ինչպես բնագրի կաղապարների հետևողությամբ ստեղծված կառուցվածքային պատճենումների, այնպես էլ ազատ թարգմանության օրինակներ:

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.