Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

10/05/2019
        Մայիսի 10-ին հայոց լեզվի պատմության բաժնի քննարկումը վերաբերում էր արդի հայերենում գոյականի հոգնակիակազմության առանձնահատկություններին: Բանա­խոսը հատկապես անդրա­դարձավ ընդհանուր օրինաչափությունից շեղվող ձևերին, անհարկի զուգա­ձևություններին և մամուլում տարածված սխալ կազմություններին: Որոշ իրողություններ դիտարկվեցին հայերենի պատմական զարգացման տեսանկյունից։ Խոսք եղավ նաև այն մասին, որ տարբեր բառարաններում և աշխատություններում որոշ բառերի համար տրված են տարբեր հոգնակերտ­ներ, ինչպես՝ ջրհորեր // ջրհորներ, չվերթեր // չվերթներ, փառատոներ // փառատոններ և այլն:
            Ծավալվեց աշխույժ քննարկում: Բաժնի գիտաշ­խա­տողները յուրաքանչյուր օրինակի առնչությամբ արտա­հա­յ­տեցին իրենց կարծիքները՝ փորձելով որոշել ընդունելի ձևերը։ Որոշ հարցերի շուրջ եղան նաև տարակարծություններ։

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.