Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

03/05/2019
        Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի՝  մայիսի 3-ի  հերթական  քննարկման   թեման   էր  «Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ և նորին զանազան կրից և պատճառանաց  ցաւոց» բժշկարանը որպես միջին հայերենի սկզբնաղբյուր»:  Նշվեց, որ 13-րդ դարի  Կիլիկյան բժշկական դպրոցի հայտնի ներկայացուցիչ և  Մ. Հերացու հետևորդ  բժիշկ Գրիգորիսի նշված  աշխատանքը միջնադարյան  հայ բժշկագիտության տեսական ու գործնական ախտաբանության հարցերին նվիրված մի  եզակի հուշարձան է:
         Գրիգորիսի բժշկարանը լեզվական  առումով զգալի նյութ է պարունակում միջին հայերենի բառապաշարի և քերականական իրողությունների ուսումնասիրության համար: 
          Բանախոսն անդրադարձավ բժշկարանի հնչյունական, բառապաշարային և քերականական առանձնահատկություններին, խոսեց բարբառային և փոխառյալ բառերի մասին, առանձնացրեց նորակազմություններն ու բառերի իմաստային նոր դրսևորումները:
        Բաժնում ծավալվեց հետաքրքիր ու բովանդակալից քննարկում: Եղան որոշ  նկատառումներ: Բանախոսը պատասխանեց  գիտաշխատակիցների հարցերին

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.