Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

22/03/2019
          Ս.թ. մարտի 22-ին  ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժ­նում  ներկայացվեց նույնանիշ­նե­րի՝ XVIII դարից ավանդված ձե­­ռագիր բառա­րաններում վկայված նորակերտ բայերին վերաբերող հոդ­վածը։ 
      Բանախոսը նշեց, որ հոմանիշների՝ XII-XVII դդ. ավանդված ձեռագիր բա­ռա­րան­նե­րին առնչված հետազո­տող­նե­րը հավաս­տում  են, որ  դրանց «ման­­րազնին ու­սում­նա­սի­րու­­թյունը ի հայտ կբերի բավական նոր բառեր, ո­րոնք ժամա­նակին գոր­ծածա­կան են եղել մեր գրականության ու ժողովրդա­կան խոսվածքի մեջ»: Նոր կամ նորա­կերտ բա­­ռեր առկա են նաև նույնա­նիշ­ների` XVIII դ. ավանդված ձե­ռագիր բառա­րաններում, որոնք չունեն բնա­գրա­յին օրինակ­ներ։ Ուստի,  ըստ նրա, փորձ է արվում այդ բա­ռե­­րի գո­յու­թ­յունը հաստա­տել հայերե­նի բառակազմության ա­ռանձ­­նա­հատ­կու­թ­յուն­­ներով, հե­տա­գայում լույս տեսած բառարան­նե­րով, հնարա­վորության դեպ­քում՝ նաև բնա­գրա­յին օրինակ­ներով: Առանձնացված առակցել, առբասրել, հակազինել,  հա­կա­մար­տել, մանրա­խու­զել, նեղարկել, պայմա­նաւորել, սա­կարկել, տրտմակցել  բա­յե­րի քննությամբ բանախոսը պարզել է, որ XVIII դ. ավանդված ձե­ռա­գիր բառա­րան­նե­րում առկա, գրաբարի տպագիր բառարաններում չվկայ­ված այս բայերը կամ ստեղ­ծել են ընդօրինակող գրիչները, կամ էլ  նրանք բառաշարքերին հավելել են բա­յեր, որոնք գործա­ծել են ժա­մա­­­նա­­կից­նե­րը. մի քանի բայ հիշատակում է Մխ. Սե­բաս­տացին XVIII դ. լույս տեսած բա­ռա­րա­նում։ Մի քանիսն էլ, ըստ բա­ռա­­րանային տվյա­լների, պահպանվել են հայոց լեզվի արևե­­լա­հայ և արևմտահայ տարբե­րակ­նե­րում։
     Ծավալվեց քննարկում. բանախոսը պատասխանեց բաժնի գիտաշխատակիցների հարցերին։
 
 
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.