Գիտական քննարկում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում

01/03/2019

           Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ հերթական գիտական քննարկումը: Քննարկվեց «Արդի լեզվավիճակ և մշակույթ» թեման: Բաժնի աշխատակից, բ.գ.թ. Ս.Ավետյանը, անդրադառնալով արդի լեզվավիճակի խնդիրներին, նշեց. «Լեզվաբանության արդի փուլում չափազանց մեծ ուշադրություն է դարձվում լեզվակառուցվածքի և լեզվագործածության փոխհարաբերությանը: Ըստ այդմ՝ լեզվագործածությունը՝ մասնավորապես լեզվական ձևերի կիրառահաճախականությունը , մեծապես պայմանավորում է լեզվակառուցվածքի բնույթը՝ ինչպես համաժամանակյա, այնպես էլ տարաժամանակյա  փոփոխությունների ուղղվածությունը: Այդ պարագայում ժամանակակից  հայերենի հաճախականության նոր բառարանի կազմումը պարզապես անհրաժեշտություն է, որը հնարավորություն կտա ճիշտ կերպով դիտարկել և գնահատել արդի հայերենի ընթացիկ փոփոխությունները  և վեր հանել լեզվի հետագա զարգացման միտումները»:
             Բ.գ.թ. Մ. Սարգսյանը խոսեց արդի համաշխարհայնացման պայմանաններում մայրենի լեզուների պահպանման խնդրի մասին, անդրադարձավ ամերիկացի լեզվաբաններ Ս. Գ. Թոմսոնի և Թ. Կոֆմանի լեզվամշակութաբանական դիտարկումներին, նշեց. «Տնտեսական և մշակութային գլոբալիզացիայի արդի պայմաններում մերօրյա լինգվա ֆրանկաները բավական մեծ ճնշում են գործադրում մայրենի լեզուների վրա: Հայերենի նկատմամբ նույնպես նմանատիպ ճնշում կա: Մի կողմից աշխարհին ներկայանալու խնդիր կա, մյուս կողմից՝ հայերենը պահպանելու: Հետևաբար շատ կարևոր է հստակ որոշել գերիշխող և մայրենի լեզուները կիրառելու և գործառելու սահմանները»: 

         Քննարկումը բավական հետաքրքիր և արդյունավետ  էր, նոր ծրագրեր մշակելու և  ուսումնասիրելու գաղափարներ տվեց:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.