Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

25/06/2019
            ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական քննարկման նյութը երջանկահիշատակ Ժաննա Միքայելյանի գիտական վաստակն էր:
            Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը ներածական խոսքում արժևորեց ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում բանասիրական գիտությունների թեկնածու Ժ. Միքայելյանի գիտական երկարամյա գործունեությունը և վաստակը, այնուհետև ընդհանուր գծերով ներկայացրեց նրա «Վասպուրականի խոսվածքների քմային ձայնավորները» մենագրությունը:
           Ժ. Միքայելյանի կատարած այլ աշխատանքների և ուսումնասիրությունների մասին խոսեցին բաժնի աշխատակիցներ Ջ. Բառնասյանը, Գ. Գևորգյանը, Հ. Խաչատրյանը, Հ. Մեսրոպյանը, Ա. Վարդանյանը՝ կարևորելով հայերենի մի շարք բարբառների հնչյունաբանությանը, բայական համակարգին նվիրված տասնյակ գիտական հոդվածները, ինչպես նաև Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով երեք տասնյակից ավելի բնակավայրերի խոսվածքների գրանցումները:
Ներկաները շեշտեցին Ժ. Միքայելյանի թողած լուսավոր հետքը Հ.  Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, որտեղ նա նվիրումով աշխատել է երկար տարիներ, աչքի է ընկել սկզբունքայնությամբ, պատասխանատվությամբ ու գիտական բարեխղճությամբ, մայրենի լեզվի և հայրենի մշակույթի հանդեպ մեծ սիրով: Հիշատակելի են լուսահոգի քրոջ՝ Մելադա Աղաբեկյանի և մյուս գործընկերների հետ լեզվի ինստիտուտում «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման գործում նրա դրսևորած ջանքերը:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.