Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

27/05/2019
        Սույն թվի մայիսի 27-ին ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում շարունակվեց բարբառագիտական տերմինաբանությանն առնչվող հարցերի քննարկումը: Գիտաշխատողները դիտարկեցին գիտության տվյալ ոլորտին առնչվող մի շարք տերմինների գործառական և իմաստային յուրահատկությունները: Մտքերի փոխանակությանը մասնակցեցին Վ. Կատվալյանը, Հ. Մեսրոպյանը, Ջ. Բառնասյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Վարդանյանը:           
         Քննարկմանը մասնակցեց նաև ԵՊՀ մագիստրոս Մարիանա Բոցինյանը, որը ներկայացրեց Դոնի Ռոստովի Չալդըր, Թոփտի, Մեծ Սալա, Սուլթան Սալա գյուղերի խոսվածքների՝ իր հետազոտության արդյունքում վեր հանված արդի վիճակը՝ զուգահեռներ անցկացնելով Նոր Նախիջևանի բարբառին նվիրված աճառյանական հայտնի ուսումնասիրության հետ:  Բաժնի աշխատակիցները ընդգծեցին բարբառագիտական ուսումնասիրությունների կարևորությունը և երիտասարդ հետազոտողին առաջարկեցին շարունակել ուսումնասիրությունը՝ առաջնորդվելով լեզվի ինստիտուտի հրապարակած Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով:
 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.