Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

06/05/2019
            Ս. թ. մայիսի 6-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ «Բառապաշարային հետաքրքիր իրողություններ բարբառային հայերենում» թեմայով քննարկում:
            Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, ևս մեկ անգամ կարևորելով հայերենի բարբառների կորուսյալ շերտերի ուսումնասիրումը, գիտաշխատողներին ներկայացրեց գրեթե չուսումնասիրված Սեբաստիայի բարբառում առկա բառապաշարային իրողությունները՝ բառապաշարի հետաքրքիր շերտերը, բառաբարդման առանձնահատկությունները, ինչպես նաև այն բառերը, որոնց կիրառումը արդի գրական հայերենի բառապաշարում խրախուսելի է:
Քննարկումից հետո, տարբեր լեզուների բարբառներին ծանոթանալու ավանդույթի համաձայն, բարբառագիտության բաժնի գիտաշխատող Ա. Վարդանյանը հանդես եկավ արդի գրական պարսկերենի և պարսից լեզվի բարբառների վերաբերյալ համառոտ հաղորդմամբ:
            Արտահայտվեցին նաև բաժնի գիտաշխատողներ Ջ. Բառնասյանը, Հ. Մեսրոպյանը, Ա. Աբրահամյանը:
 
             
           
           
 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.