Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

25/02/2019
    ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական գիտական քննարկման թեման էր «Բարբառային հայերենի և խոսակցական ու գրական լեզուների փոխհարաբերությունների խնդիրը»:
            Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի ներածական խոսքից հետո թեմայի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին բաժնի աշխատակիցներ Հ. Մեսրոպյանը, Ջ. Բառնասյանը, Ա. Աբրահամյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Վարդանյանը:
            Քննարկման արդյունքում արձանագրվեցին հետևյալ իրողությունները.
  • Գրական հայերենը իր ոճական բազմազանությամբ անվիճելիորեն պետք է կատարի պետական-պաշտոնական, կրթության լեզվի գործառույթը, շարունակի լինել գեղարվեստական գրականության, արվեստի օրինակելի լեզու:
  • Գեղարվեստական գրականության մեջ բարբառային խոսքի, նաև խոսակցական լեզվի տարրերի՝ ճաշակով և տեղին գործածությունը ստեղծագործությանը համապատասխան երանգավորում է հաղորդում, խոսքը կենդանի և գրավիչ, միջավայրն ավելի արտահայտիչ է դարձնում (ինչպես, օրինակ, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի և այլոց ստեղծագործություններում):
  • Կան բարբառներով ստեղծված գրական բարձրարժեք, հանրաճանաչ ստեղծագործություններ (Սայաթ-Նովա, Խ. Աբովյան, Ռ. Պատկանյան և այլք):
  • Ներկայում խրախուսելի չէ ամբողջապես խոսակցական հայերենով գեղարվեստական երկերի և արվեստի գործերի ստեղծումը, քանի որ խոսակցական լեզուն  հարափոփոխ, անկայուն վիճակ է ներկայացնում, բաղկանում է տարբեր շերտերից, նաև՝ ժարգոնից ու հասարակաբանություններից, պարունակում է հնչյունաքերականական ու բառապաշարային զանազան շեղումներ, որոնք անընդունելի են գրավոր խոսքի տեսանկյունից:
 
                                                                                                        Արտակ Վարդանյան

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.