Գիտական աշխատողների մասնագիտական գործունեության գնահատում

12/02/2015

        «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ կառավարության «ՀՀ գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» 2001 թ. հոկտեմբերի 3-ի  N 935 որոշման համաձայն՝  2015թ. հունվար 21-ից 29-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում անցկացվեց  գիտաշ­խա­տող­ների որակավորում:

    Որակավորող հանձնաժողովին ինստիտուտի գիտաշխատողները ներկայացրին 2010-2014 թթ. հրատարակած գիտական  աշխատանքների ցանկը,  գրավոր հաշվետվություն 5 տարվա գիտական գործունեության վերաբերյալ (հրատարակություն, թեմայի կատարում, ընդդիմախոսություն, գրախոսություն, խմբագրություն, գիտաժողովների մասնակցություն, գիտական սեմինարների վարում և այլն):

       Որակավորվեցին ինստիտուտի  7 բաժինների 45 գիտաշխատակիցներ:

       Որակավորող հանձ­նաժո­ղովը գործընթացի արդյունքների հիման վրա երաշխավորություններ ներկայացրեց ինստիտուտի տնօրենին:

       Որակավորման արդյունքները հաստատվեցին հունվարի 30-ին կայացած գիտական խորհրդի նիստում: 

 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.