Գիտական աշխատանքի կազմակերպումը թվային տեխնոլոգիաների միջոցով

18/12/2023
        ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առթիվ նախատեսված սեմինարներից վերջինը: Այն նվիրված էր էլեկտրոնային որոնման համակարգերում մասնագիտական գրականություն փնտրելու սկզբունքներին և էլեկտրոնային ձևաթղթերում մեծ ծավալի տվյալների ավտոմատ մշակմանը։ Սեմինարի բանախոսներն էին  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ Գայանե Գրիգորյանը և նույն բաժնի գիտաշխատող Սիրանուշ Հովհաննիսյանը:
        Գ. Գրիգորյանը խոսեց վիճակագրական լեզվաբանության գլխավոր սկզբունքների և հետազոտության արդյունքում ձևավորված տվյալների մշակման հիմունքների մասին: Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց գիտական գրականության որոնման և զտման աշխատանքի հմտությունները էլեկտրոնային շտեմարաններում և որոնման հիմնական համակարգերում: Սեմինարն ավարտվեց կիրառական բնույթի հավելյալ հարցերի քննարկումով:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.