
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նորաբաց լաբորատորիայում ս. թ. հունիսի 29-ին տեղի ունեցավ հերթական սեմինարը, որը նվիրված էր հումանիտար ոլորտում առկա գիտաչափական խնդիրներին: Սեմինարի մասնակիցները ծանոթացան բարձր վարկանիշային պարբերականներում հոդված հրապարակելու նախապատրաստական աշխատանքների նեղ ոլորտային նրբություններին, արտասահմանյան գործընկերների հետ մասնագիտական կապեր հաստատելու ուղիներին ու եղանակներին, լսեցին հայկական և արևմտյան գիտական «սովորույթների» տարբերությունների և ընդհանրությունների մասին: Սեմինարը վարում էր ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի գիտաշխատող, բ. գ. թ. Ս. Հովհաննիսյանը
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...