ԳԱԱ լեզվի ինստիտուտը հյուրընկալել է Ֆրանսիայի INALCO համալսարանի ասպիրանտ Ս․ Չաքմաքչյանին

06/05/2022
     Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար, որը վարում էր INALCO (Արևելյան լեզուների և քաղաքակրթության հիմնարկ) համալսարանի ասպիրանտ Սամուէլ Չաքմաքճեանը (գիտական ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ        Տօնապետեան, հետազոտության անդամ՝ Յովսէփ Տէօվլէթեան), որը համառոտ պատմեց համալսարանի մասին, որտեղ իր ուրույն տեղն ունի  հայագիտությունը:
      Լեզվի ինստիտուտի տնօրինության և արևմտահայերենի բաժնի աջակցությամբ շուրջ մեկ ամիս Ս. Չաքմաքճեանը հետազոտություն է իրականացրել իր ատենախոսության՝ «Հայերէնի խօսքի աւտոմատ ճանաչում – հնչիւնաբանական եւ հնչութաբանական խնդիրներ» շրջանակում: Հետազոտության ընթացքում կատարվել է հայերենի հնչերանգի և շեշտի փորձարկում, ձայնագրվել է 20 մասնակից (10 արևելահայ, 10 սիրիահայ), որոնց տվյալները հետագայում պետք է օգտագործվեն երկտարբերակ համակարգ (արևելահայերեն-արևմտահայերեն) ստեղծելու համար:
         Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, կարևորելով միջազգային գիտական կապերը, պատրաստակամություն հայտնեց շարունակելու երկու հաստատությունների միջև համագործակցությունը:
         Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում, ծավալվեց քննարկում, եղան  հետաքրքիր առաջարկներ:

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.