
Սույն թվականի մայիսի 11- ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ լեզվաբանների խորհրդի ընդլայնված նիստ՝ ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը երիտասարդ լեզվաբանների ամենամյա գիտաժողովի, ինչպես նաև մասնակցության ընթացակարգի մասին ինստիտուտի ասպիրանտներին և հայցորդներին տեղեկացնելն էր: Խորհրդի նախագահ Տ. Սիրունյանն առաջարկեց խորհրդի անդամներին նախապատրաստական աշխատանքներ իրականացնել գիտաժողովին մասնակցել ցանկացող ասպիրանտների և հայցորդների հետ, հարկ եղած դեպքում օժանդակել զեկուցումները պատշաճ ներկայացնելու հարցում: Խորհրդի անդամները ընտրեցին պատասխանատուներ՝ ըստ բնագավառների: Որոշվեց՝ լեզվի պատմության բնագավառի պատասխանատու նշանակել Հ. Խաչատրյանին, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բնագավառի՝ Մ. Սարգսյանին, արևելահայերենի և արևմտահայերենի բնագավառի՝ Ա. Քարտաշյանին, բարբառագիտության բնագավառի՝ Մ. Բադալյանին: Ինստիտուտի ասպիանտներն ու հայցորդները նախ ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, ապա խորհրդի անդամների և ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի հետ քննարկեցին հետագա անելիքները, մեծ ոգևորությամբ ընդունեցին առաջիկա գիտաժողովին մասնակցելու առաջարկը, նրանց հատկապես գրավեց հոդվածների տպագրության նոր ընթացակարգը, այն է՝ լավագույն հոդվածները տպագրվելու են ինստիտուտի պարբերականներում: Նիստի ընթացքում որոշվեց հետագա հանդիպումների և քննարկումների ծրագիր մշակել: Բուռն քննարկումները շարունակվեցին անգամ նիստի ավարտից հետո:
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...