«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՐԲԱԳՐԻՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՁԵՎԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

08/06/2021
        Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հեռավար հարթակում տեղի ունեցավ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի հերթական սեմինարը, որը վարում էր բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը: Սեմինարի թեման նվիրված էր կիրառական լեզվաբանության արդի խնդիրներից մեկին՝ հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգին և դրանց կազմության սկզբունքներին:
         Բանախոսը ներկայացրեց հայալեզու տեքստերի էլեկտրոնային նոր սրբագրիչի տվյալների շտեմարանի բառապաշարի ձևային նկարագրության խնդիրները: Նշեց, որ «Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» գիտահետազոտական թեմայի շրջանակներում իր ղեկավարած աշխատանքային խումբը ստեղծել է սրբագրման մի համակարգ, որի միջոցով փորձ է արվում ամբողջական և լիարժեք կերպով սրբագրել արդի արևելահայերենով գրված ցանկացած տեքստ, ինչպես նաև օգտագործելով վեբ տեխնոլոգիաների բոլորհնարավորությունները, հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգը հասանելի դարձնել հանրության լայն շրջանակներին` ապահովելով համակարգից հեշտությամբ օգտվելու հնարավորություն:
          Էլեկտրոնային նոր սրբագրիչը կնպաստի ինչպես լեզվաբանական հետազոտությունների բնագավառում համակարգչային տեխնիկայի կիրառությանը, համակարգչային ծրագրերի միջոցով տեքստերում եղած լեզվական սխալներիվերացմանը, այնպես էլ լայն առումով հայերենի` որպես համացանցային լեզվի հաջող գործառությանը:

 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.