Լույս է տեսել Վ․ Կատվալյանի «Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր, գիրք 2․ Կոտայքի մարզ» աշխատությունը։
Աշխատության մեջ ընդհանուր գծերով նկարագրվում են Կոտայքի մարզում գործածվող բարբառային միավորները, տրվում են տեղեկություններ բնակչության, խոսվածքների բարբառային պատկանելության վերաբերյալ․ ներկայացվում են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը։ Գիրքը ներառում է նաև բարբառային տառադարձությամբ գրառված խոսքի նմուշներ ու բառացանկ։
Աշխատանքը կարող է կարևոր նյութ տրամադրել հայերենագիտական հետագա ուսումնասիրություններին, նպաստել հայ բարբառագիտության, հայոց լեզվի պատմության շատ հարցերի պարզաբանմանը։ Այն օգտակար կլինի նաև հայ բանահյուսության, ազգագրության, ժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետներին։ Առկա նյութը կարող է օգտագործվել հանրագիտարանային բնույթի աշխատանքներում, ուսումնական դասընթացներում։
Լալա Հովհաննեսի Գրքիկյան «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
25.12.2024, ժ.15-ին
Գիտական ղեկավար...
Միրանուշ Էդուաարդի Կեսոյան «Ներակայումը արդի հայերենում»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
30.10.2024, ժ.15-ին
Գիտական ղեկավար...