Բարբառագիտության բաժնի նիստ

05/04/2022
     Ապրիլի 4-ին կայացավ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական նիստը։
     Հայ բարբառների բառապաշարի իմաստային, ծագումնաբանական, բառակազմական իրողությունների քննությամբ զբաղվող գիտաշխատողները տեղեկություններ հաղորդեցին իրենց ուսումնասիրությունների ընթացքի մասին՝ առաջիկա գիտաժողովներում արդյունքների շուրջ  զեկուցումներով հանդես գալու առաջարկով։ Հետագայում կայանալիք նիստերի ժամանակ բաժնի աշխատակիցները կքննարկեն այդ թեմաները։ Ճշգրտվեց նաև «Հայ բարբառագիտություն» ակադեմիական աշխատության ստեղծմանն ուղղված բառահոդվածները ներկայացնելու ժամանակացույցը։
 
ԼԻ ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.