Ավարտվեց Գ.Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին նվիրված առցանց գիտաժողովը

19/11/2017
            Ավարտվեց ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմակերպած առաջին առցանց գիտաժողովը, որը նվիրված էր մեծանուն լեզվաբան Գ.Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին: Գիտաժողովի օրերին ինստիտուտի համացանցային կայքում հրապարակվեցին 33 զեկուցումների տեքստեր՝ հասանելի դառնալով գիտական հանրությանը: Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի, Մ.Աբեղյանի անվան գրականության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, «Տաթև» գիտակրթական համալիրի հետազոտողներ: Ֆրանսիայից գիտաժողովին մասնակցեց Արմեն Միքայելյանը:
            Ներկայացված զեկուցումներում արծարծվեցին հայոց լեզվի արդի բոլոր դրսևորումներին (գրական արևելահայերեն և արևմտահայերեն, խոսակցական հայերեն, բարբառային հայերեն) և լեզվաբանության տարբեր բաժինների ու ոլորտների (հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսագիտություն, իմաստաբանություն, հատկանվանագիտություն, տերմինաբանություն, ստուգաբանություն, բարբառագիտություն, զուգադրահամեմատական լեզվաբանություն, լեզվի պատմություն, կիրառական լեզվաբանություն) առնչվող հարցեր: Հրապարակվեցին նաև Գ.Ղափանցյանի գիտական հայացքներին ու ժառանգությանը վերաբերող զեկուցումներ:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.