Արևմտահայերենի բաժնի սեմինար- քննարկում

17/09/2014

2014 թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի սեմինարը: Զեկուցմամբ հանդես եկավ Արևմտահայերենի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը: Նա ներկայացրեց բաժնում ընթացող աշխատանքների հիմնական ուղղությունները: Տեղեկություններ հաղորդեց արևմտահայերենի բաժնի սփյուռքի խմբի անդամների հետ համատեղ կատարվող աշխատանքների , արդի արևմտահայերենի գործնական բառարանի կազմման առաջին փուլի ընթացքի մասին: Ամփոփելով խոսքը՝ զեկու- ցողն անդրադարձավ տարբեր գաղթօջախների արդի լեզվավիճակի հետազոտման հրատապության և արևմտահայերենի կանոնարկման խնդիրներին: Ա. Սարգսյանը պատասխանեց նաև ներկաների հարցերին

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.