ԱՐԴԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

12/10/2022

2022թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական նիստը, որին մասնակցում էին բաժնի վարիչ Վ.Կատվալյանը,Ա.Վարդանյանը, Ջ.Բառնասյանը, Հ.Մեսրոպյանը, Ա.Մկրտումյանը, Մ.Խառատյանը, Ն.Սահակյանը։ Հյուրի կարգավիճակում էր 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից բռնագաղթած և Երևանում ապաստանած Նաիրե Ոսկանյանը։ Հուզիչ էր արցախցի հայուհու ոդիսականը. հայկական հնամենի բնակավայրը անսպասելիորեն ռմբակոծվեց, ահավոր խուճապի պայմաններում փրկվեցին միայն փախչելու հնարավորություն ունեցողները։ Նաիրեն, իր ընտանիքով ապաստանելով Երևանում, բուժքրոջ աշխատանքին զուգահեռ՝ մտադրվեց փրկել իր մայրենի Հադրութի բարբառից պատառիկներ՝ նյութեր գրառելով նաև համագյուղացիներից։ Իսկ իր հավաքած նյութերի գրառումների որակը և գիտական տառադարձումները ճշգրտելու նպատակով դիմել էր շատ ճիշտ հասցեով՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտոթյան բաժնի փորձառու գիտաշխատողներին։ Բաժնի նիստում որոշեցին հնարավորինս օգտակար լինել և նպաստել այդ շատ կարևոր նախաձեռնության իրականացմանը։ Նաիրեն խոստացավ ըստ ՀԲԱ ծրագրի կատարել համապատասխան գրանցումներ՝ օգտվելով գիտաշխատողների խորհրդատվությունից։
Ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.