Արդի տիպաբանական լեզվաբանության հիմնախնդիրների մասին խոսեց Սարգիս Ավետյանը

15/06/2018
       Հունիսի 15-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար ՝ «Արդի տիպաբանական լեզվաբանության հիմնախնդիրները» թեմայով: Սեմինարը վարում էր Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի ավագ գիտաշխատող Սարգիս Ավետյանը:
       Բանախոսը ներկայացրեց ավանդական տիպաբանության և արդի տիպաբանական լեզվաբանության մոտեցումային առանձնահատկությունները, դրույթային տարբերությունները:
        Ս. Ավետյանն ասաց, որ ավանդական տիպաբանությունն ավելի շատ նկարագրական է, իսկ ժամանակակիցը՝ բացատրողական, այսպես կոչված, «ինչու»-ի տիպաբանություն, որը փորձում է պարզել փաստերի այդպիսի վիճակի կամ պատմական զարգացումների պատճառները, շարժառիթները կամ այն գործոնները, որոնք հիմք են ծառայել այդպիսի երևույթների առաջացման համար: Այնուհետև ավելացրեց. «Ավելի շատ շեշտը դրվում է տարաժամանակյա փոփոխությունների վրա, համաժամանակյա  մոտեցումները դիտում ենք որպես տարաժամանակյա որոշակի փոփոխությունների զարգացման արդյունք»:
        Նա նշեց, որ ժամանակակից տիպաբանական լեզվաբանությունը հիմնվում է և՛ ճանաչողական լեզվաբանության, և՛ բնական լեզվաբանության տվյալների վրա: Ճանաչողական լեզվաբանությունն ուսումնասիրում է լեզվի մտածական գործընթացները, որոնք տեղի են ունենում լեզվի յուրացման, լեզվագործածության և լեզվի պատմական փոփոխության ընթացքում, իսկ բնական լեզվաբանությունն ուսումնասիրում է լեզվի բնականության ձևաչափերը, որոնք ունեն թե՛  նշանագիտական, թե՛ ճանաչողական պայմանավորվածություն:
         Սեմինարի ավարտին ինստիտուտի աշխատակիցներն ուղղեցին իրենց հարցերը Ս. Ավետյանին, ծավալվեց կառուցողական քննարկում:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.