Անվանի լեզվաբանի հոբելյանը

19/10/2017

        2017 թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի նիստում հանդիսավորությամբ նշվեց անվանի լեզվաբան Ամալյա Խաչատրյանի հոբելյանը:

        Ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը ինստիտուտի և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորեց Ամալյա Խաչատրյանին փառահեղ հոբելյանի առթիվ: «Լեզվի ինստիտուտում ծավալած Ձեր արդյունավետ ու երկարամյա գործու­նեությամբ Դուք վաստակել եք լեզվաբանների տարբեր սերունդների անկեղծ սերն ու հարգանքը, ունեցել Ձեր անուրանալի ավանդը հայ լեզվաբանության  զար­­գաց­ման գործում: Դուք, հիրավի, հայ լեզվաբա­նու­թյան նվիրյալ եք, նոր ժամանակներում հայերենի հնչյունական համակարգի ուսումնասիրության ոլոր­տի լավագույն գիտակն ու մասնագետը: Ձեր աշխատանքները արդի հայ լեզվաբանության նվաճումներից են և դեռ երկար ժամանակ ունենալու են ուղենշային դեր ու նշանակություն ոլորտի զարգացման գործում», – նշեց տնօրենը: Լինելով նրա սանը՝ Վ.Կատվալյանը մեծ գնահատանքի արժանացրեց Ա. Խաչատրյանի վաստակը իբրև գիտական ղեկավարի,  որի սաները խորին ակնածանքով ու երախտագիտությամբ են լցված  իրենց սիրելի ուսուցչի հանդեպ:

        Ելույթ ունենալով` բ.գ.դ. Ռ.Թոխմախյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Վ.Համբարձումյանը, բ.գ.թ. Ժ.Միքայելյանը, բ.գ.թ. Ն.Սարգսյանը գնահատանքի և երախտագիտության խոսք ասացին  տաղանդավոր գիտնականի, սրտացավ ու հոգատար ընկերոջ, հիանալի մարդու` Ամալյա Խաչատրյանի մասին: Արժևորելով նրա բեղմնավոր գիտական գործունեությունը Հայաստանում և արտերկրում՝ մաղթեցին հոբելյարին քաջառողջություն, ստեղծագործական եռանդ ու գիտական պայծառ միտք:

 

 

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.