Անահիտ Մկրտումյան

24/05/2024
          Կյանքի 69-րդ տարում մահացել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի աշխատակից Անահիտ Մամիկոնի Մկրտումյանը:
            Ա. Մկրտումյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 21-ին, Լոռու Շամլուղ ավանում: 1972 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Զորյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1978 թվականին:
            ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում աշխատել է 1979 թվականից՝ որպես լաբորանտ, ավագ լաբորանտ, գիտաշխատող:  
            Ա. Մկրտումյանը տարիների ընթացքում մեծածավալ աշխատանք է կատարել ըստ Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրի, գրանցել վերացման վտանգի տակ գտնվող բազմաթիվ բնակավայրերի խոսվածքներ, հեղինակ էր նաև գիտական հոդվածների: Աշխատանքի վերջին շրջանում զբաղվում էր գրանցված խոսվածքների հատկանիշների աղյուսակների կազմմամբ՝ ըստ Գ. Ջահուկյանի մշակած բազմահատկանիշ դասակարգման սկզբունքի:
Ա. Մկրտումյանը շիտակ, ազնիվ և աշխատասեր գործընկեր էր: Նրա հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների և նրան ճանաչողների սրտերում:
            Հոգեհանգիստը՝ մայիսի 24-ին, ժամը 18.00-ին, Նուբարաշեն 46 սգո սրահում, հուղարկավորությունը՝ մայիսի 25-ին, ժամը 13.00-ին, նույն տեղից:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.