- Համեմատիր, որոշիր ներկա ժամանակի ձևավորման ընդհանրությունները և տարբերությունները.
աշխարհաբար
|
գրաբար
|
աշխարհաբար
|
գրաբար
|
քայլում եմ
|
քայլեմ
|
խաղում եմ
|
խաղամ
|
քայլում ես
|
քայլես
|
խաղում ես
|
խաղաս
|
քայլում է
|
քայլէ
|
խաղում է
|
խաղայ
|
քայլում ենք
|
քայլեմք
|
խաղում ենք
|
խաղամք
|
քայլում եք
|
քայլէք
|
խաղում եք
|
խաղայք
|
քայլում են
|
քայլեն
|
խաղում են
|
խաղան
|
2.Համեմատիր, որոշիր, թե աշխարհաբարյան բայի Ա /աղալ, գոռալ, մնալ/ և Ե /վազել, հիշել, գերել/ լծորդությունների դիմաց ինչ լծորդություններ ունի բայը գրաբարում:
աշխարհաբար
|
գրաբար
|
աշխարհաբար
|
գրաբար
|
գրել
|
գրել
|
գնալ
|
գնալ
|
գրում եմ
|
գրեմ
|
գնում եմ
|
գնամ
|
գրում ես
|
գրես
|
գնում ես
|
գնաս
|
գրում է
|
գրէ
|
գնում է
|
գնայ
|
գրում ենք
|
գրեմք
|
գնում ենք
|
գնամք
|
գրում եք
|
գրէք
|
գնում եք
|
գնայք
|
գրում են |
գրեն |
գնում են |
գնան |
աշխարհաբար
|
գրաբար
|
աշխարհաբար
|
գրաբար
|
ծիծաղել
|
ծիծաղել /իլ/
|
արգելել
|
արգելուլ
|
ծիծաղում եմ
|
ծիծաղիմ
|
արգելում եմ
|
արգելում
|
ծիծաղում ես
|
ծիծաղիս
|
արգելում ես
|
արգելուս
|
ծիծաղում է
|
ծիծաղի
|
արգելում է
|
արգելու
|
ծիծաղում ենք
|
ծիծաղիմք
|
արգելում ենք
|
արգելումք
|
ծիծաղում եք
|
ծիծաղիք
|
արգելում եք
|
արգելուք
|
ծիծաղում են
|
ծիծաղին
|
արգելում են
|
արգելուն
|
Ծանոթություն: Գրաբարում Ի լծորդության բայերը իլ վերջավորության փոխարեն ունենում են ել վերջավորություն, ինչպես Ե լծորդության բայերը:
Վարժություն 6. Գրաբարյան ներկա ժամանակով խոնարհիր հետևյալ բայերը. ա/ Ե լծորդություն՝ բերել, գրաւել, զարդարել, կարծել, հերկել, բ/ Ա լծորդություն՝ աղալ, գոռալ, խնդալ, մնալ, ցնծալ, գ/ Ի լծորդություն՝ բազմել, խորհել, կամել /կամենալ/, նստել, հայել, գ/ Ու լծորդություն՝ զենուլ /մորթել/, թողուլ, լնուլ /լցնել/, կիզուլ, յաւելուլ:
Վարժություն 7. Կարդա և թարգմանիր.
Սուտ խօսիս դու: Ոչ դադարեն անձրևքն: Խօսք թռչին, գիր մնայ: Աշակերտքս ուսանին, լսեն, ընթեռնուն եւ գրեն: Եթէ կամիս, կարես ընթեռնուլ: Զբօսնու ժողովուրդն: Ուտեն հաց եւ ըմպեն ջուր: Կոյրք տեսանեն, կաղք գնան: Ես ննջեմ եւ սիրտ իմ արթուն կայ: Աշակերտքն ունկն դնեն վարդապետին: Անմիտք ծիծաղին ի ժամու եւ ի տարաժամու: Վիրաւորք անկանին /ընկնում են/: Շինէ եւ գիւղ մի: Փախստական լինի Կադմոս առ Հայկ: Պատուէր տայ զօրապետաց: Պատահէ Կամսարականն Սպանդարատ խմբի մեծի: Կամին զքեզ տեսանել: Երթայ ի տուն: Երթամ ես առ առաքիչն իմ: Ոã áù Ç Ó¿Ýç ѳñó³Ý¿ óÇë /ինձ/: Ոչ երկնչի ի նմանէ: Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ: Հասանէ յԱյրարատ գաւառ և ի Դուին քաղաք: Մտանէ ի բանակն այլազգեացն: Յիսուս գայ ի Յորդանան: Յովհաննէս արգելու զնա: Դստերք ելանեն հանել ջուր: Աչք նորա հային ի տնանկս: Կորիւնք առիւծուց մռնչեն եւ յափշտակեն: Դու տաս կերակուր նոցա ի ժամու:
Վարժություն 8. Դուրս գրիր Վարժություն 7-ի դիմավոր բայերը և խմբավորիր ըստ լծորդությունների /Ե, Ի, Ա, Ու/:
- Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.
- Բայի ներկա ժամանակաձևը կազմության ի՞նչ յուրահատկություններ ունի գրաբարում:
- Ի՞նչ լծորդություններ ունի բայը գրաբարում:
- Ի լծորդության բայերի սկզբնաձևը գրաբարում ի՞նչ առանձնահատկություն ունի:
- Ի՞նչ ընդհանրություն կա Ե լծորդության բայերի ներկա ժամանակաձևի վերջավորությունների և եմ բայի ներկայի ձևերի միջև:
Որո՞նք են Ա, Ու, Ի լծորդությունների բայերի ներկա ժամանակաձևի վերջավորությունները գրաբարում