ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
2025թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության
հիմնական արդյունքների մասին
1. Կարևորագույն արդյունքները
«Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Կատվալյան) կարևորվել է հատկապես «Հայոց լեզվի բարբառագիտական ատլաս»-ի կազմման աշխատանքների սկսումը և Գեղարքունիքի մարզին նվիրված Ա․ պրակի պատրաստումն ու հրապարակումը (հեղինակ՝ Վ․Կատվալյան)։ Հայ իրականության մեջ առաջին անգամ լույս է տեսել տարածաշըրջանային բարբառագիտական ատլաս՝ շուրջ 7 տասնյակ զուգաբանությունների ներառումով, 2 ընդհանուր բնույթի և 65 զուգաբանական քարտեզներով, մոտ ինը տասնյակ բնակավայրերի ընդգըրկումով։ Յուրաքանչյուր քարտեզ ունի մեկնաբանություններ, որոնք վերաբերում են զուգաբանությունների արտահայտությանը ինչպես ընդհանուր բարբառային հայերենում, այնպես էլ մարզի խոսվածքներում։ Աշխատանքը երկլեզվյան է՝ հայերեն և անգլերեն, որը թույլ կտա նաև այլալեզու հետազոտողներին՝ ծանոթանալու ներկայացված նյութին և օգտվելու դրանից։
«Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շըրջանակում (ղեկ.՝ բ.գ.թ. Գ. Մխիթարյան) ավարտվել է ««Հանդէս բանաստեղծաց» խորագրով ձեռագիր բառարաններ (ԺԳ-ԺԸ դարեր)» աշխատանքը: Քննվել են Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող «Հանդէս բանաստեղծաց» խորագրով միջնադարյան ձեռագիր բառարանների 63 գրչագիր տարբերակներ: Այդ բառարանները իրենց ստեղծման ժամանակի լեզվական վիճակը, մասնավորապես բառապաշարային իրողությունները հարազատորեն ներկայացնող արժեքավոր հավաքածուներ են, որոնց պարունակած նյութը առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել և բազմակողմանի (և՛ բանասիրական, և՛ լեզվաբանական հայեցակետերով) քննության ենթարկվել: Հայ մատենագրության բնագրային օրինակների համեմատությամբ մանրամասնորեն դիտարկվել են գրչագրերում առկա բառիմաստների փոփոխությունները, նորակազմությունները, առանձնացվում և քննվել են բարբառային իրողությունները, փոխառյալ բառերը, օտարաբառ կազմությունները։
«Ընդհանուր ու համեմատական և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջանակում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Համբարձումյան) ավարտվել է «Անարկներ գրական հայերենի պատմության» մենագրությունը։ Այն ընդգրկում է գրական հայերենի պատմության առանցքային հարցեր, որոնց լուծումն ունի կարևոր նշանակության ընդհանրապես մեր լեզվի և այն կրող հանրության պատմամշակութային ինքնատիպ առաջընթացի վերաբերյալ նոր և ավելի առարկայական պատկերացում ունենալու տեսանկյունից։ Աշխատանքը բնագրագիտական-լեզվաբանական քննություն է, որն առնչվում է գրավոր ժամանակաշրջանի հին, միջին և նոր շըրջանների լեզվական ընտրված, մինչև օրս չուսումնասիրված նյութերին:
Բ. ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Կատվալյան) ավարտվել է «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը» թեմայի հետազոտությունը։ Դիտարկվել և մեկնաբանվել են բառերի իրադրական տարբերակներ, պարսկական փոխառյալ բառակապակցություններ Ճահուկ-Վայքի միջբարբառում: Կատարվել են բարբառային բառերի ստուգաբանություններ: Քննության են ենթարկվել Կռզենի բարբառի բառապաշարի մի շարք առանձնահատկություններ, հինհայերենյան բառաշերտի որոշ բառանուններ։ Դիտարկվել են Շիրակի խոսվածքի բուսանուններն ըստ Ա. Մխիթարյանցի բառարանի։ Ներկայացվել են Լոռու խոսվածքի բառապաշարի որոշ առանձնահատկություններ։ Անդրադարձներ են կատարվել էպոսի պատումների լեզվին, դիտարկվել է բարբառային մի շարք իրողությունների արտահայտությունը դրանցում: Կատարվել է արևմտահայ խմբակցության բարբառային միավորներից մեկի՝ Ֆուռնոս Ուլնիայի խոսվածքի հնչյունաքերականական համակարգերի քննություն: Կազմվել է Ռշտունիքի բարբառային հայերենի ընդհանուր բնութագիրը։ Դիտարկվել են Խոյի բարբառի գործածության յուրահատկությունները, ինչպես նաև Արարատյան և Խոյ-Մարաղայի բարբառախըմբերի բարբառամիջյան առնչությունները Նախիջևանի տարածքում։ Քննվել է Արարատյան բարբառի և Լոռու խոսվածքի փոխհարաբերությունների հարցը։ Համեմատվել են Արարատյան և Խոյ-Մարաղայի բարբառախմբերի անկատար ժամանակաձևերը, ձևավորվել է համեմատական բնութագիրը։ Աշխատանքներ են ծավալվել Մշո և Սասունի բարբառների հնչյունական համակարգերի զուգադրահամեմատական քննության ուղղությամբ:
Քննվել են Ղարաբաղի բարբառի ուսումնասիրության ուղղությամբ 20-րդ դարում կատարված աշխատանքները, դիտարկվել են Ա․ Ղարիբյանի, Ա․ Գրիգորյանի, Գ․ Ջահուկյանի, Ս․ Աբրահամյանի, Կ․ Դավթյանի, Ա․ Պողոսյանի, Ա. Մարգարյանի կողմից բարբառի և նրա ենթաբարբառների հնչյունաբառաքերականական օրինաչափությունների հետազոտության հարցերը։ Ներկայացվել են հայ եկեղեցու կողմից տարված աշխատանքները բարբառների պահպանման ու ուսումնասիրության ուղղությամբ։
Մուտքագրվել են երեք տասնյակ տետրերի քերականական զուգաբանություններին վերաբերող նյութեր: Ընթացել են բարբառային ձայնադարանի համալրման աշխատանքներ: Կատարվել են գիտարշավներ, դաշտային աշխատանքներ՝ բարբառային նոր նյութի հավաքման նպատակով:
Հետազոտությունների արդյունքները ամփոփվել են մեկ մենագրությունում և երկու տասնյակից ավելի հոդվածներում: Գիտաչափական բարձր վարկանիշ ունեցող և միջազգային շտեմարաններում ընդգրկված ամսագրերում հրապարակումները հինգն են:
«Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակում (ղեկ.` բ.գ.թ. Գ.Մխիթարյան) վեր են հանվել ու մեկնաբանվել լեզվի զարգացման տարբեր փուլերում հայերենի բառային կազմի և քերականական կառուցվածքի մի շարք փոփոխություններ և դրանց կատարման օրինաչափություններ։ Կատարվել են գրաբարյան որոշ բառերի մեկնություններ, ստուգաբանություններ, ինչպես նաև XV դարի երկերում գործածված օտար ծագման բառերի դասակարգում և ուսումնասիրություն։ Հետազոտվել են անտիպ ձեռագիր քերականությունները: Քննվել են «Հանդէս բանաստեղծաց» խորագրով ձեռագիր բառարանների (ԺԲ-ԺԶ դարեր) բառային տարբերակները և զուգաձևերը: Ամփոփվել է Գ. Տաթևացու երկերում առկա տերմինային բառերի ուսումնասիրությունը: Կատարվել է Ն. Շնորհալու հանելուկների լեզվական առանձնահատկությունների հետազոտություն: Ուսւմնասիրվել են Աստվածաշնչյան դարձվածքները հունարենի և եբրայերենի համեմատությամբ:
Հետազոտությունների արդյունքները ամփոփվել են մեկ մենագրությունում և երկու տասնյակից ավելի հոդվածներում: Գիտաչափական բարձր վարկանիշ ունեցող և միջազգային շտեմարաններում ընդգրկված ամսագրերում հրապարակումները երկուսն են:
«Ընդհանուր ու համեմատական և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջանակում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Համբարձումյան) ուսումնասիրություններ են կատարվել ընդհանուր ու կիրառական և համեմատական ու տիպաբանական լեզվաբանության ոլորտներում: Հետազոտական աշխատանքներ են ծավալվել թվային լեզվաբանության, մասնավորապես՝ լեզվաբանության տեսության և կաղապարների ու արհեստական բանականության ուսումնասիրության ուղղությամբ: Շարունակվել է հայերենի և տարածաշրջանի մի շարք լեզուների համեմատական և տիպաբանական ուսումնասիրությունը: Կատարվել է հայերենի և թոխարական լեզուների համեմատություն: Քննվել են հայ-ալբանական բառային ընդհանրությունները, հնդեվրոպական նախաձևերի արտացոլման հնչյունական և իմաստային տարբերությունները։ Ուսումնասիրվել է ապառնիության իմաստի քերականական արտահայտությունը ընդհանուր լեզվաբանության ու տիպաբանության դիտանկյունից հայերենի արևելյան խմբակցության բարբառներում։ Հետազոտվել են հայերենում ռուսերենի միջնորդությամբ կատարված արաբական փոխառությունները։ Կատարվել է հայերենի և տարածշրջանի
լեզուների համեմատական և տիպաբանական ուսումնասիրություն. երկնոլորտին առնչվող տերմինների ստուգաբանություն։ Ուսումնասիրվում է հակադրության դրսևորումը լեզվում և հատկապես բառապաշարում։ Ուսումնասիրվել են ներհականիշների տեսակները հայերենի բառապաշարում և առաջարկվել է դրանց հեղինակային դասակարգում։
Հետազոտությունների արդյունքները ամփոփվել են մեկ մենագրությունում և մեկ տասնյակից ավելի հոդվածներում: Գիտաչափական բարձր վարկանիշ ունեցող և միջազգային շտեմարաններում ընդգրկված ամսագրերում հրապարակումը մեկն է:
Կիրառական լեզվաբանության բնագավառում կատարվել է կիրառական և համակարգչային լեզվաբանական խնդիրների քըննություն։ Շարունակվել են հետազոտությունները հայերենի փորձառական հնչյունաբանության բնագավառում: Ուսումնասիրվել են հանրալեզվաբանության և հնչյունաբանության կապը, սոցիալական գործոնների ազդեցությունը հնչյունական փոփոխությունների վրա՝ պայմանավորված տարիքով և սեռով։ Կատարվել է հայերենի և անգլերենի ձայնավորական համակարգերի քննություն։ Աշխատանքներ են տարվել երկլեզվության, նյարդալեզվաբանության խնդիրների հետազոտության ուղղությամբ։ Հետազոտվել է Լեզվական ցուցիչների և խոսքային հմտությունների դերը աֆեկտիվ ու նյարդային խանգարումների ախտորոշման ու հաղթահարման գործում։ Քննվել են իմաստների անհատական և հանրային ընկալման յուրահատկությունները արաբերենում և հայերենում։ Մշակվել է միջգիտակարգային հետազոտական ծրագիր՝ «Տեղահանված բնակչության հոգեկան առողջության, հաղորդակցման հմտությունների և լեզվական ադապտացիայի գնահատում՝ բարբառի, սոցիալական ինտեգրման և վերականգնողական ռազմավարությունների վերլուծությամբ», որի իրականացումը արդեն սկսվել է նյարդահոգելեզվաբանական լաբորատորիայի գործունեության շրջանակում։
Հետազոտությունների արդյունքները ամփոփվել են մեկ մենագրությունում և մեկ տասնյակից ավելի հոդվածներում:
«Արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ» թեմայի շրջանակում (ղեկ.` բ.գ.թ. Թ. Ասոյան) ուսումնասիրություններ են կատարվել հայերենի ոլորտային տերմինաբանության ուղղությամբ, քննվել են արդի հայերենի շարահյուսական առանձին կառույցներ: Ուսումնասիրվել են հայ լեզվաբանների անդրադարձները հայերենի բառակազմության տեսական խնդիրներին: Ուսումնասիրվել են լեզվի հարցերը XIX դարի պարբերական մամուլում։ Հետազոտվել են հատկական փոխառությունները, հայերենի բժշկագիտական տերմինները, բառապաշարի շերտերի ոճական կիրառությունները, ռազմական ոլորտի բառերը գեղարվեստական գրականության մեջ: Կատարվել է «խաղ» և «պար» հասկացություններ նշող բառանվանումների քըննություն, կազմվել է «Հագուստ» իմաստային դաշտի բառարան։ Ուսումնասիրվել է ժամանակակից հայերենի բառակազմության ուսմունքը։ Կատարվել է Արցախի տեղանունների լեզվաբանական քննություն, ուսումնասիրվում են տեղանունների անվանակոչման սկզբունքները, պայմանները և գործոնները։ Հետազոտվել են Ղարաբաղի բարբառի՝ ռուսերենից փոխառյալ բառերը։ Քննվել են ժամանակակից հայերենի դարձվածային միավորների ձևաիմաստային խմբերը, դիտարկվել են Ղարաբաղի բարբառի դարձվածային միավորների ուսուցման մեթոդական հնարները։ Ուսումնասիրվել են զուգաձևությունները ժամանակակից հայերենի ձևաբանական համակարգում։ Դիտարկվել են արդի հայերենի լեզվական նորմի ճշգրտման հարցերը։ Հետազոտվել է սփյուռքահայ հեղինակների խոսքարվեստը։ Քննվել են «մեղր» և «մեղու» բաղադրիչներով կազմությունները «Նոր բառեր» պրակաշարում։ Կատարվել է հայերենի «տալ» բայի իմաստագործառական քննություն։ Ուսումնասիրվել է արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառությունը բառարանագրության բնագավառում, մասնավորապես՝ էլեկտրոնային բառարանագրության մեջ և բառիմաստի բացատրության գործընթացում։
Ուսումնասիրվել է բառակազմական պատճառաբանվածությունը արևմտահայերենում, կատարվել է բառապաշարի զուգադրական քննություն։ Քննվել են ներգործական բայերի խնդրառության հիմնահարցերը։ Դիտարկվել է արևմտահայերենի վիճակը Հայաստանի Հանրապետությունում (21-րդ դար)։ Կատարվել է ոչ նյութական խոսքի մասերի բառարանագրման առանձնահատկությունների ուսումնասիրություն։ Հետազոտվել են նաև օտարաբանությունների խնդիրները արդի արևմտահայերենում։ Շարունակվում են մշակվել արևմտահայերենի կանոնարկման և հատուկ անունների տառադարձման սկզբունքները։ Աշխատանքներ են տարվում ուսումնասիրելու լեզուների վտանգվածության հարցը հանրալեզվաբանական հայեցակետով։ Հետազոտվում են թուրքերեն-արևմտահայերեն երկլեզվության խնդիրները։ Ուսումնասիրվում են պոլսահայ մամուլը և արդի հրապարակումները։ Աշխատանքներ են տարվում նաև լեզուների պահպանման միջազգային փորձի ուսումնասիրության ուղղությամբ:
Հետազոտությունների արդյունքները ամփոփվել են մեկ մենագրությունում, մեկ ժողովածուում և մեկ տասնյակից ավելի հոդվածներում:
Գ. ԹԵՄԱՏԻԿ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Լոռու մարզի բարբառային համապատկեր» թեմատիկ ծրագրով (ղեկ.՝ բ.գ.դ. Վ.Կատվալյան) կատարվել են գիտարշավներ Լոռու մարզ, շուրջ 3 տասնյակ բնակավայրերից հավաքվել է ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութ: Դիտարկվել են ինչպես խոսվածքի ընդհանուր առանձնահատկություններ, այնպես էլ առանձին բնակավայրերին բնորոշ հետաքրքրական հնչյունաքերականական հատկանիշներ, բառակազմական և բառիմաստային յուրօրինակություններ։ Աշխատանքների ավարտին որոշվել են մարզում գործածվող բարբառների ընդգրկման սահմանները, ընդհանուր գծերով նկարագրվել են այդ միավորները և խմբավորվել մարզում դրանց դրսևորումները:
«Գորիսի տարածաշրջանի բարբառը, բանահյուսությունը, տեղանունները, տոհմանունները» ծրագրով (ղեկ․՝ բ․գ․թ․ Մ․ Քումունց) բարբառային, բանահյուսական, ազգագրական, պատմական, հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել Սյունիքի մարզում։
«Հայերեն լեզվամտածողության ձևավորման գնահատման հոգեչափական փաթեթի ստեղծում» ծրագրով (ղեկ․՝ բ․գ․թ․ Ս․ Հովհաննիսյան) մշակվել է թեսթի առաջին մակարդակի փորձնական տարբերակը։
Դ. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ» թեմայի շրջանակում (ղեկ.` բ.գ.թ. Թ. Ասոյան) հրապարակվել է «Նոր բառեր»-ի Թ պրակը, որում արձանագրված են բացատրական և նորաբանությունների բառարաններում չվկայված բառեր։
Հրապարակվել է «Ընդհանուր լեզվաբանություն. գործնական աշխատանքների ձեռնարկ»-ը, որը միտված է նպաստելու ուսանողների ինքնուրույն աշխատանք կատարելուն, նրանց գործնական հմտությունների զարգացմանը։ Ձեռնարկը կարող է օգտակար լինել ընդհանուր և հայ լեզվաբանությամբ հետաքրքրվողների համար։
Հրապարակվել է «Արդի հայերենի բառագիտության, քերականության և ոճագիտության հարցեր» աշխատանքը՝ նվիրված արդի հայերենի կանոնարկման խնդիրներին, ոճական առանձնահատկություններին։
«Ընդհանուր ու համեմատական և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջանակում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Համբարձումյան) մշակվել և կազմակերպվել է «Ենթագիտակցությունից լեզվագիտակցություն և հաղորդակցում․ եռափուլ լաբիրինթոս» գիտագործնական մոդելը, որը ներկայացվել է «Հոգեբանական վերնիսաժ. Expo-25» միջոցառմանը: Մոդելը հնարավորություն է ընձեռել ստանալու բազմաբնույթ դիտարկումներ՝ լեզվամտածողության, ներքին հաղորդակցական դինամիկայի և ընկալողական գործընթացների իրազեկման առնչությամբ։
Լեզվի ինստիտուտի և ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի գործակցությամբ հրապարակվել է «Հեքիաթի հոգելեզվաբանական կիրառությունը» գիրքը, որում ներկայացված են հեքիաթաթերապիայի վերաբերյալ հոգելեզվաբանական և ստեղծագործական հոգեբանության մոտեցումները, հեքիաթի միջոցով իրականացվող հոգեբանական աշխատանքի բնույթն ու առանցքային կողմերը:
Հրապարակվել է «ՀՀ ԳԱԱ ԼԻ Տեղեկագիրք 2024» գիրքը, որը ներկայացնում է 2024 թ. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակիցների հրապարակած գիտական աշխատանքների մատենագիտական ցանկերը և հրապարակումների համառոտ բովանդակությունը (հայերեն, անգլերեն, ռուսերեն):
Ե. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
-
«Լեզու և լեզվաբանություն», 1(32), Ե., ԼԻ հրատ., 2025, 110 էջ:
-
«Լեզու և լեզվաբանություն», 2(33), Ե., ԼԻ հրատ., 2025, 99 էջ:
-
Նոր բառեր, Թ պրակ, ԼԻ հրատ., 2025, 159 էջ:
-
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Տեղեկագիրք 2024, Ե., ԼԻ հրատ., 2025, 239 էջ։
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
13. Հովհաննիսյան Ս.Գ., Սարգսյան Դ. Յու., Հեքիաթի հոգելեզվաբանական կիրառությունը, Ե., «ՎԻՎԻԷՄ-ՊՐԻՆՏ» ՍՊԸ հրատ., 2025, 152 էջ:
14. Ղազարյան Հ.Ս., Ընդհանուր լեզվաբանություն. գործնական աշխատանքների ձեռնարկ, Ե․, ԼԻ հրատ․, 2025, 209 էջ։
ԳՐԱԽՈՍՎՈՂ ԱՄՍԱԳՐԵՐՈՒՄ ՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՐԱԽՈՍՎՈՂ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
15. Առաքելյան Կ., Ջրի և ոռոգման գեղարվեստական պատկերը Միսաք Մեծարենցի լեզվով, «Էջմիածին», Թ, 2025, էջ 120-128։
16. Բարսեղյան Ա․Գ․, Խնդրառություն կապակցության եղանակի ընդհանուր բնութագիրը արդի գեղարվեստական արձակում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Ե., 19, 2025, էջ 345-351։
17. Բարսեղյան Ա.Գ., Շարահյուսական կապակցման եղանակների ընդհանուր բնութագիրը Ե., ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, 20, 2025, էջ 427-436:
18. Գևորգյան Գ.Գ․, Կապային կառույցների հոմանիշ ձևեր արդի հայերենում, Ե., Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի «Միջազգային 18-րդ տարեկան գիտաժողով», մաս II, 2025, էջ 662-670:
19. Դալալյան Տ․Ս․, Վիպաբանական ընդհանուր սխեմաները հայկական և օսական էպոսներում, «Պատմաբանասիրական հանդես», 2025, 2 (229), էջ 137-156։
20. Կատվալյան Վ․Լ., Լոռու խոսվածքին հատուկ որոշ բառերի մասին (համեմատական վերլուծություն), «Պատմաբանասիրական հանդես», 2025, 2 (229), էջ 209-225:
21. Համբարձումյան Վ.Գ., Արսեն Այտընյան. Ականավոր լեզվաբանը, հայերենագետը (ծննդյան 200-ամյակի առթիվ) //«Գիտության աշխարհում», 2025, 4, էջ 16- 21:
22. Հովհաննիսյան Ն.Գ., Բարբառային բառերի հավելումներ «Հանդէս բանաստեղծաց» խորագրով ձեռագիր բառարաններում (XIV, XVI, XVIII դարեր), «Լրաբեր հասարակական գիտությունների», 3, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, Ե․, 2025, էջ 148-160:
23.Յովհաննիսեան Ն., Նորակազմ բառեր «Հանդէս բանաստեղծաց» խորագրով ձեռագիր բառարաններում (ԺԲ.-ԺԴ., ԺԷ., ԺԸ. դարեր), Վիեննա, «Հանդէս ամսօրեայ», թիւ 1-12, 2025, էջ 94-114:
24. Հովհաննիսյան Ս․Գ․, Գիտություն. հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում (հոդվածների ժողովածու), Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2025, էջ 146-153:
25. Ղամոյան Լ․Ա․, «Պար» հասկացությունը և նրա բառակազմական առանձնահատկությունները գրական հայերենում», Բանբեր Երևանի համալսարանի, հտ. 16, հ. 3 (48), 2025, էջ 119-127:
26. Մեսրոպյան Հ․Հ․, Արևմտահայ բարբառները հայ եկեղեցու հովանու ներքոյ. Գարեգին Սրուանձտեանց, «Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» գիտական հոդվածների ժողովածու, Ե., 2025, էջ 163-177:
27. Մեսրոպյան Հ․Հ․, Համբարձումյան Ս. Վ., Շիրակի խոսվածքի բուսանուններն ըստ Ա. Մխիթարյանցի բառարանի, «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» 12-րդ գիտաժողովի նյութեր, Գյումրի, 2025, էջ 290-295։
28. Մեսրոպյան Հ․Հ․, Լեզուական դիտարկումներ հայոց դիւցազնավէպի շուրջ, «Հասկ» հայագիտական տարեգիրք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Անթիլիաս-Լիբանան, 2025, էջ 567-579:
29. Մեսրոպեան Հ. Յ., Պօղոսեան Ա. Կ., Սասնայ ծռեր հերոսավէպը և բարբառագիտական տառադարձութեան նորագոյն միջոցների կիրառման անհրաժեշտութիւնը պատումները վերահրատարակելիս, «Գիրք» հրատ., Լոս Անջելէս-Երևան, 2025, էջ 158-171։
30. Մեսրոպեան Հ. Յ., Հայ ժողովրդի բռնի տեղահանութիւնները լեզուամշակութային արժէքների խաթարման պատճառ, «Հայութեան տեղաշարժերը և փոխակերպումները 20րդ դարուն և 21րդ դարու սկիզբին», «Լուսակն», Բէյրութ, 2025, էջ 37-46։
31. Մեսրոպեան Հ. Յ., Պօղոսեան Ա. Կ., Լեզուական դիտարկումներ հայոց դիցազնավէպի շուրջ, «Հասկ» հայագիտական տարեգիրք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Անթիլիաս, Լիբանան, 2025, էջ 567-579։
33. Մկրտչյան Մ.Ս., Ներհականիշությունը հայերենի բառապաշարում, «Բանբեր Երևանի համալսարանի. բանասիրություն», Ե., հատ. 16, թիվ 2 (47), էջ 72-88:
34. Մկրտչյան Մ.Ս., Հիշողությունն իբրև մշակութային հիշողություն ձևավորող գործոն. նշանագիտական մոտեցում, Բանբեր Բրյուսովի անվ. պետական համալսարանի. լեզվաբանություն և բանասիրություն, 1 (72), Ե., էջ 72-88:
35. Մովսեսյան Ռ.Ա., Ղարաբաղի բարբառի դարձվածքների ուսուցումը, «Գիտական Արցախ», 1, Ե., 2025, էջ 108-120։
36. Ներսիսյան Վ.Ա., Ղալակչյան Ռ.Ա., Բառապաշարի լեզվաոճական առանձնահատկությունները Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, 20, Ե., 2025 , էջ 327-338։
37. Սարգսյան Ա․ Յու․, Մինասյան Շ.Մ., Արցախի (Ղարաբաղի) բարբառը և բանահյուսությունը XIX դարի սկզբնաղբյուրներում և ուսումնասիրություններում, 1, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2025, 128-142:
38. Սարգսյան Ա., Մինասյան Շ., Արցախի ազգագրությունը, բանահյուսությունը և բարբառը XIX դարի երկրորդ կեսի ռուսական հրատարակություններում, «Վէմ», 4, Ե., 2025, էջ 224-244։
39. Վարդանյան Ա․Վ․, Ճահուկ-Վայքի միջբարբառը վիմագրերում, որմնանկարների մակագրութիւններում եւ ձեռագրերի յիշատակարաններում, «Հանդէս ամսօրեայ», 1-12, Վիեննա, 2025, էջ 115-122:
40. Քումունց Մ.Ս., Լավրենտի Հովհաննիսյան, «Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները» (գրախոսություն), «Լրաբեր հասարակական գիտությունների», N 1, 2025, էջ 282-288:
41. Քումունց Մ., Գորիսի բարբառի տոհմանունները, «Арменоведение в контексте языков и культур: сборник научных статей II Международной научно-практической конференции, г. Москва, 18–19 апреля 2023 года / ответственный редактор А. Ж. Мартиросян, ред коллегия: Н. С. Шаталова, Г. А. Акобджанян, Ж. С. Хулхачиева и др. », Մոսկվա, 2025, էջ 77-90:
42. Асоян Т.А., Папикян С.В., Вербальная агрессия в армянских и русских средствах массовой информации, Сборник научных статей Гаварского государственного университета, 19, 2025, ст. 365-374.
43. Асоян Т.А., О лексикографической деятельности Мхитаристов, Арменоведение в контексте языков и культур, Сборник научных статей 2-ой международной научно-практической конференции, Москва, 2025, ст. 36-44․
44. Варданян А.В., Хранитель армянского Великого поста и шумерский Хумбаба, "Религиоведение", N 3, Благовещенск, 2025, с. 59-65.
45. Далалян Т.С., Общая характерискика фольклорных материалов в Эминском этнографическом сборнике, "Культурное наследие Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской Церкви. 1717–2025", Санкт-Петербург, Материалы международной конференции по арменоведению, 2025, с. 132-138.
46. Месропян А.О., Роль епархии российских армян в развитии армянской диалектологии, "Культурное наследие Российской и Ново -Нахичеванской епархии Армянской Апостольской Церкви. 1717 – 2025", Санкт-Петербург, Материалы международной конференции по арменоведению, 2025, с. 17- 23.
47. Тигранян С. Т., Критика деятельности Фатимидских халифов и отражение религиозных положений в учении Ибн Таймийи, Вестник Российско-Армянского (Славянского) университета" (серия: гуманитарные и общественные науки), N 3, 2025, с. 178-190.
48. Avetyan S.R., Several Different Origins of the Ա /A/ Vowel-Final Imperative of Simple Verbs in the Է/Ի /Ē/I/ Conjugation in Modern Armenian Dialects, Yerevan, "Bulletin of Yerevan University. Philology", Vol. 16, N 1 (46), 2025, p. 57-72.
49. Avetyan S.R., A morphosyntactic analysis of Latin multi-word anatomical terms and their translation equivalents in English and Armenian, "Hermēneus". Spain, Revista de Traducción e Interpretación, 2025, vol. 27, p. 97-125.
50. Firyan A., Anomic Trends in Business Ethics and Leadership Research in Changing Society, Business Ethics and Leadership, 9(4), 163-179, 2025 ISSN (online) – 2520-6311; ISSN (print) – 2520-6761, Published: 31 December 2025, Publisher: Academic Research and Publishing UG (i.G.) (Germany).
51. Katvalyan V.L., Khachatryan H.R., Barnasyan J.A., Gharibyan A.A., Hodgson C., Kumunts M.S., Domestic Animals in Armenian Proverbs: A Cognitive Approach, Saint-Petersburg, "Etnografia", N 3, 2025, p. 162 -185.
52. Katvalyan V.L., Gharibyan A․A., Hovhannisyan N․G., Mkhitaryan G․ M., Analysis of Gender Differences in the Vocabulary of Dialectal Armenian, Barcelona, "Dialectologia" N 35, 2025, p. 109-131.
53. Katvaljan V.L., Gharibyan A.A., Hovhannisyan N.G., Vardanyan A.V., Mkhitaryan G.M., Rivola’s Baragirk’Hayoc’. Dictionarium Armeno-Latinum (1621): An Analysis of Vocabulary Related to Nations and Countries in the First Printed Armenian Dictionary, Toronto, "Lexocography", vol. 12, iss. 2, 2025, p. 53-73.
54. Kumunts M.S., Margaryn I.A., Miqayelyan S.A., Khachatryan V.M., Gevorgyan G.G., Khachatryan H.R., Grigoryan S.M., Nersisyan L., Indo-European origins of Syunik-Artsakh Agricultural Terms, Singapore, "Forum for Liguistic Studies", vol. 7, iss. 5, 2025, p. 535-548.
55. Mkhitaryan G.M., Dilbaryan N.H., Religious Terms in Classical Armenian Based on the Book "Refutation of the Sects" by Yeznik Koghbatsi, Singapore, "Forum for Linguistic Studies." 2025, 7(3), p. 1038–1046.
56. Mkrtchyan M.S., Book Cover as a Semiotic Translation: The Case of the Autobiography Mayrig by Henri Verneuil, Tomsk, ΠΡΑΞΗMΑ. Journal of Visual Semiotics, 2025, iss. 4 (46), p. 122-141.
57. Tadevosyan H.M., Khachatryan V.M., Lexical Analysis of Disease Names Based on Zoonyms in Medieval Armenian Medical Books, Trnava, "Lege artis. Language Yesterday, Today, Tomorrow", vol. X, N 2, 2025, p. 149-166.
58.Tigranyan S., The debates around the createdness of the Qur’an: Ibn Taymiyyah’s approach, Bulletin of the Institute of Oriental Studies,Vol. 5 No. 1, 2025, NAS RA, p. 14-27.
*Հոդվածները հրապարակվել են «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսում, 1 (32), Ե., ԼԻ հրատ., 2025, 110 էջ:
59. Մեսրոպյան Հ․Հ․, Ռշտունիքի բարբառային հայերենի ընդհանուր բնութագիրը (Ըստ Ռշտունցիների պատմած ժողովրդական հեքիաթների), էջ 17-35:
60. Ներսիսյան Վ.Ա., Բառակազմության տեսական և մանկավարժական հարցերի քննությունը Արարատ Ղարիբյանի աշխատություններում, էջ 36-50։
61. Թադևոսյան Հ.Մ., Բառերի նոր իմաստային կիրառություններ հայ միջնադարյան բժշկարաններում (Գրիգորիս, «Քննութիւն նարդոյ եւ նորին ցաւոց», «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ»), էջ 51-62։
62. Մարգարյան Լ.Գ., Արցախի բնակավայրերի ի վերջնահնչյուն բաղադրիչով անվանումների քննություն, էջ 63-79։
63.Խաչատրյան Վ.Մ., Կարևոր ներդրում Հ. Շիրազի լեզվի բառապաշարի ուսումնասիրության մեջ (գրախոսություն), էջ 96-99:
*Հոդվածները հրապարակվել են «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսում, 2 (33), Ե., ԼԻ հրատ., 2025, 99 էջ:
64.Համբարձումյան Վ.Գ., Ստուգաբանական դիտարկումներ, էջ 57-67:
65. Միքայելյան Ս. Ա., Հայերենում ռուսերենի միջնորդությամբ կատարված արաբական փոխառություններ, էջ 15-25:
66. Պապիկյան Ս․Վ., «Բնակավայր, կացարան» իմաստային խմբի որոշ հատկական փոխառությունների քննություն, էջ 77-85:
67. Սարգսյան Ա. Յու., Մինասյան Շ.Մ., Ալթունյան Է.Ռ., Սերգեյ Աբրահամյանի բարբառագիտական ներդրումը, էջ 3-14:
68. Սիրունյան Տ. Ղ., «Քերականութիւն է Ը մասանց բանի» (ԺԷ դար). բնույթը և աղբյուրները, էջ 26-46:
*Հոդվածները հրապարակվել են «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական հանդեսում, 1 (22), Ե., ԼԻ հրատ., 2025, 147 էջ:
69. Խաչատրյան Հ․Ռ․, Դիտարկումներ Կռզենի բարբառի բառապաշարի շուրջ, էջ 13-28։
70. Կատվալյան Վ․Լ․, Լոռու խոսվածքի և Արարատյան բարբառի առնչությունների շուրջ, էջ 29-47։
71. Վարդանյան Ա․Վ․, Պարսկերենից փոխառյալ բառակապակցություններ Ճահուկ-Վայքի միջբարբառում, էջ 81-92։
72. Ֆիշենկճեան Ա․Ա․, Ներգործական բայերու խնդրառութան հիմնահարցերը հայերէնի մէջ (արեւելահայերէն-արեւմտահայերէն), էջ 93-106։
73. Մկրտչյան Գ.Գ., Խառատյան Մ.Հ., Լեզվական նորմը և միջին հայերենը, էջ 125-143.
*Հոդվածները հրապարակվել են «Բառագիտության արդի խնդիրներ» հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուում, Ե., ԼԻ հրատ., 2025, 136 էջ:
74. Գալստյան Ա․Ս․, Թելյան Լ.Գ., Հայերենի տալ բայի իմաստագործառական քննություն, էջ 4-7։
75. Առաքելյան Կ.L., Նորակազմ բառեր արդի հայ քնարերգության մեջ, էջ 8-12։
76. Գրիգորյան Գ.Գ., Բարևելու ժեստերի փոփոխությունը Կովիդ-19-ի (COVID-19) ժամանակաշրջանում. հանրամշակութային վերլուծություն, էջ 13-21:
77. Հակոբյան Ֆ.Ա․, Արհեստական բանականության համակարգերի դերը բառիմաստի բացատրության գործընթացում, էջ 22-27։
78. Հակոբյան Ֆ.Ա., Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառությունը էլեկտրոնային բառարանագրության մեջ, էջ 28-34։
79. Ղազարյան Հ.Ս., Տարարժեք երկրորդական ձևույթները ժամանակակից հայերենում, էջ 58-68։
80. Ղամոյան Լ.Ա., «Խաղ» արմատի բառակազմական և իմաստային առանձնահատկությունները, էջ 69-80:
81. Պապիկյան Ս.Վ., Դիտարկումներ «Հատկական փոխառություն» տերմինի մասին, էջ 89-95:
82. Ֆելեքյան Մ.Հ., Բառերի բացատրության բացասական կամ ժխտական եղանակը հայերենի բառարաններում, էջ 96-100:
83. Խաչատրյան Վ.Մ., Բազմիմաստության և համանունության շփոթության հարցի շուրջ, էջ 109-121:
84. Մարգարյան Ի.Ա., Համանուն և հարանուն բաղադրիչներով կազմություններն արդի հայերենում, էջ 122-134:
*Հոդվածները հրապարակվել են «Գրական հայերենը ԶԼՄ-ներում». Մայրենիի օրվան նվիրված միջոցառման նյութերում, Ե․, ԼԻ հրատ, 2025, 67 էջ։
-
Առաքելյան Կ.Լ., «Հրապարակ» օրաթերթի լեզվի մասին, էջ 4-8։
-
Թելյան Լ.Գ., Լեզվական նորմից շեղումներ զանգվածային տեղեկատվության լեզվում, էջ 13-19։
-
Խաչատրյան Ն.Գ., Հ 2-ի «Լրաբեր» հաղորդաշարի լեզվական վերլուծություն, էջ 20-29:
-
Ղազարյան Հ.Ս., Լեզվական շեղումներ («5-րդ ալիք» հեռուստաընկերություն), էջ 30-36։
-
Ղամոյան Լ.Ա., Անաղարտ պահենք մեր մայրենին, էջ 37-43։
-
Մարգարյան Լ․Գ․, Հաղորդում Մայրենիի տոնի առիթով, էջ 44-46։
-
Մովսիսյան Ռ.Ա., Լեզվական սխալներ լրատվական կայքէջերից, էջ 47-53:
-
Ներսիսյան Վ.Ա., Դիտարկումներ լրատվամիջոցներում հայերենի գործածության վերաբերյալ, էջ 54-59:
-
Պապիկյան Ս.Վ., «Ժողովուրդ» օրաթերթի լեզվի մասին, էջ 60-65:
*Հոդվածները հրապարակվել են Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, Ե.,ԼԻ հրատ., 2025, 259 էջ:
-
Գրիգորյան Ս.Մ., Հինհայերենյան մի քանի բառերի իմաստափոխության մասին, էջ 51-58:
-
Թելյան Լ.Գ., Բարդ նախադասության տեսության հարցերը Ս. Աբրահամյանի աշխատություններում, էջ 81-90:
-
Ղազարյան Հ.Ս., Հնչերանգը և տրոհումը տարարժեք շարահյուսական կառույցների տարբերակման միջոց, էջ 114-125:
-
Մարգարյան Լ.Գ., -Կերտ, -ստան և -ավան ձևույթների իմաստագործառական արժեքը Արցախի բնականուններում, էջ 168-178:
-
Մկրտումյան Ա.Ա., Մեղր և մեղու բառերը և դրանցով կազմությունների իմաստային (թեմատիկ) դասակարգումը հայերենում, էջ 213-225:
-
Ներսիսյան Վ.Ա., Բառակազմության տեսական հարցերի քննությունը Ս. Աբրահամյանի աշխատություններում, էջ 226-238:
-
Վարդանյան Ա.Վ., Բառերի իրադրական տարբերակները Ճահուկ-Վայքի միջբարբառում, էջ 252-256:
*Հոդվածները հրապարակվել են «Հայ բանասիրութեան հեռանկարներ. ուսումնասիրութեան ու ուսուցման արդի խնդիրներ» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, Լոս Անջելէս-Երեւան, N 1, ԱՄՆ Արեւմտեան թեմի հրատ., 2025, 247 էջ:
-
Համբարձումյան Վ.Գ., Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսունասիրությունների խնդիրները լեզվի պատմության համատեքստում, էջ 20-31:
-
Սարգսյան Ա. Յու., Մինասյան Շ.Մ., Ղարաբաղի բարբառ. արդի վիճակը և պահպանման հեռանկարները, էջ 57-71:
-
Սարգսյան Մ.Ա., Թվային հայագիտությունը որպես նոր ուղղություն. Խնդիրներ և մարտահրավերներ, 72-84։
-
Մեսրոպյան Հ.Հ., Պօղոսեան Ա., «Սասնայ ծռեր» հերոսավէպը եւ բարբառագիտական տառադարձութեան նորագոյն միջոցների կիրառման անհրաժեշտութիւնը պատումները վերահրատարակելիս, էջ 158-171։
-
Ֆիշենկճեան Ա.Ա., Արեւմտահայերէնի ուսուցման կերպի/մեթոտի հիմնահարցերը եւ անոնց յաղթահարման հեռանկարները, էջ 226-237։
*Հոդվածները հրապարակվել են «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, Մոսկվա, ՄՊԼՀ հրատ., 2025, 286 էջ:
-
Ասոյան Թ.Ա., Մխիթարյանների բառարանագրական գործունեության շուրջ, էջ 36-44։
-
Կատվալյան Վ.Լ., Ռուսերեն փոխառությունները բարբառային հայերենում (ըստ Բայազետի բարբառի ընձեռած նյութի), էջ 66-76։
-
Քումունց Մ.Ս., Գորիսի բարբառի տոհմանունները, էջ 77-90։
-
Մեսրոպյան Հ.Հ., Հայ-ռուս-վրաց-քուրդ լեզվամշակույթը Հովսեփ Օրբելու բարբառային հետազոտություններում, էջ 112-121։
-
Մխիթարյան Գ.Մ., Կօշիկ, ընծայ, պատարագ անվանումների իմաստային առնչությունների շուրջ, էջ 122-127։
-
Թադևոսյան Հ.Մ., Բառիմաստային նոր դրսևորումներ 13-րդ դարի բժշկարաններում, էջ 143-149:
-
Ղամոյան Լ.Ա., Փոխառություններ ռուսերենից «հագուստ, անձնական խնամք, զարդարանք» իմաստային դաշտում, էջ 150-157:
-
Սարգսյան Մ.Ա., Հայերենի ուսուցման առանձնահատկությունները միջմշակութային հաղորդակցության համատեքստում, էջ 192-199:
-
Ֆիշենկճեան Ա.Ա., Արեւմտահայերէնը Հայաստանի Հանրապետութեան մէջ (21-րդ դար), էջ 273-282:
*Հոդվածները հրապարակվել են «Золотой V век армянской культуры: Достижения. Мировое значение» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, Մոսկվա, «Ключ-С» հրատ., 2025, 390 էջ (ռուսերեն):
-
Далалян Т.С., Oтражение учения о четырех первоосновах мира в духовной и философской литературе IV-VII вв, с. 189-195.
-
Мхитарян Г.М., Древние музыкальные инструменты в армянском переводе Библии, с. 253-260.
-
Катвалян В.Л., Отражение некоторых особенностей маштоцовской орфографии в фонетических системах современных армянских диалектов, с. 261-269.
-
Месропян А.О., Влияние христианской религии на лексический запас армянского языка, с. 270-278.
-
Амбарцумян В.Г., Язык труда «Многовещательные речи» св. Григория Просветителя: оригинал или перевод?, с. 279-290.
-
Григорян С.М., Особенности толкования Библии в «Книге вопрошений» Григора Татеваци, с. 298-303.
ОТЧЕТ
об основных результатах научной и научно-организационной деятельности Института языка имени Р. Ачаряна НАН РА в 2025 г.
1. Важнейшие результаты
В рамках темы «Изучение армянских диалектов» (рук. д.ф.н. В. Катвалян) особую важность приобрело начало работ по составлению «Диалектологического атласа армянского языка», а также подготовка и публикация выпуска А, посвященного Гегаркуникской области (автор — В. Катвалян). Впервые в армянской действительности издан региональный диалектологический атлас, включающий около 70 изоглосс, 2 карты общего характера и 65 изоглоссных карт с охватом около девяноста населенных пунктов. Каждая карта сопровождается комментариями, касающимися проявления изоглосс как в диалектном армянском языке в целом, так и в говорах области. Работа выполнена на двух языках — армянском и английском, что позволит также иноязычным исследователям ознакомиться с представленным материалом и использовать его.
В рамках темы «Вопросы исторического развития армянского языка» (рук. к.ф.н. Г. Мхитарян) была завершена работа «Рукописные словари под заглавием "Андес банастехцац" (XIII–XVIII вв.)». Были изучены 63 рукописных варианта средневековых словарей под заглавием "Андес банастехцац", хранящихся в Матенадаране имени Маштоца. Эти словари представляют собой ценные коллекции, достоверно отражающие языковую ситуацию своего времени, в частности лексические факы; содержащийся в них материал впервые введён в научный оборот и подвергнут всестороннему анализу (как с филологической, так и с лингвистической точек зрения). В сравнении с текстовыми образцами армянской библиографии детально рассматриваются имеющиеся в рукописях изменения значений слов и новообразования, выделяются и исследуются диалектные формы, заимствования и иноязычные формы.
В рамках темы «Вопросы общего, сравнительного и прикладного языкознания» (рук. д.ф.н. В. Амбарцумян) была завершена монография «Очерки истории литературного армянского языка». Она охватывает ключевые вопросы истории литературного армянского языка, решение которых имеет важное значение для формирования нового и более предметного представления об историко-культурном самобытном прогрессе нашего языка и говорящего на нем общества в целом. Работа представляет собой филолого-лингвистическое исследование, затрагивающее избранные, до сих пор не изученные языковые материалы древнего, среднего и нового периодов письменной эпохи.
2. Основные результаты, полученные при базовом финансировании
В рамках темы «Изучение армянских диалектов» (рук. д.ф.н. В. Катвалнян) было завершено исследование на тему «Диалектная лексика Арцаха-Сюника». Были рассмотрены и прокомментированы ситуативные варианты слов, персидские заимствованные словосочетания в междиалекте Джахук-Вайка. Выполнена этимология диалектных слов. Исследован ряд особенностей лексики Крзенского диалекта, а также некоторые термины древнеармянского пласта. Рассмотрены названия растений в говоре Ширака согласно словарю А. Мхитарянца. Были представлены некоторые особенности лексики лорийского говора. Проведены исследования языка эпических сказаний, рассмотрено проявление в них ряда диалектных форм. Осуществлен анализ фонетико-грамматических систем говора Фурнос-Улнии — одной из диалектных единиц западноармянской группы. Составлена общая характеристика диалектного армянского языка Рштуника. Были рассмотрены особенности употребления Хойского диалекта, а также междиалектные связи Араратской и Хой-Марагинской диалектных групп на территории Нахичевана. Изучен вопрос взаимоотношений Араратского диалекта и Лорийского говора. Проведено сравнение форм несовершенного времени Араратской и Хой-Марагинской диалектных групп, составлена их сравнительная характеристика. Были развернуты работы по сопоставительному анализу фонетических систем Мушского и Сасунского диалектов.
Были изучены работы по исследованию Карабахского диалекта, проведенные в XX веке; рассмотрены вопросы исследования фонетико-лексико-грамматических закономерностей диалекта и его субдиалектов такими авторами, как А. Гарибян, А. Григорян, Г. Джахукян, С. Абрамян, К. Давтян, А. Погосян и А. Маргарян. Была представлена деятельность армянской церкви по сохранению и изучению диалектов.
Были введены данные, касающиеся грамматических изоглосс, из тридцати тетрадей. Велись работы по пополнению диалектной фонотеки. В целях сбора нового диалектного материала были проведены научные экспедиции и полевые исследования.
В рамках темы «Вопросы исторического развития армянского языка» (рук. к.ф.н. Г. Мхитарян) были выявлены и прокомментированы изменения в словарном составе и грамматическом строе армянского языка на разных этапах его развития, а также закономерности их реализации. Выполнены толкования и этимология некоторых древнеармянских слов, проведена классификация и изучение слов иностранного происхождения, использованных в трудах XV века.
Исследованы неопубликованные рукописные грамматики. Изучены лексические варианты и дублеты в рукописных словарях под заголовком «Андес банастехцац» (XII–XVI вв.). Подведены итоги изучения терминологической лексики в трудах Г. Татеваци. Проведено исследование языковых особенностей загадок Н. Шнорали. Изучены библейские фразеологизмы в сравнении с греческим и древнееврейским языками.
В рамках темы «Вопросы общего, сравнительного и прикладного языкознания» (рук. д.ф.н. В. Амбарцумян) были проведены исследования в областях общего, прикладного, сравнительного и типологического языкознания. Были развернуты исследовательские работы в сфере цифровой лингвистики, в частности — в направлении теории лингвистического моделирования и изучения искусственного интеллекта. Продолжено сравнительное и типологическое изучение армянского языка и ряда языков региона. Проведено сравнение армянского и тохарских языков. Изучены армяно-албанские лексические общности, фонетические и семантические различия в отражении индоевропейских праформ. С точки зрения общего языкознания и типологии исследовано грамматическое выражение значения будущего времени в диалектах восточной группы армянского языка. Изучены арабские заимствования в армянском языке, осуществленные посредством русского языка. Проведено сравнительное и типологическое исследование армянского языка и языков региона, а также этимология терминов, относящихся к небесной сфере. Исследуется проявление антонимии (противопоставления) в языке и, в частности, в лексике. Изучены типы энантиосемов в лексике армянского языка, и предложена их авторская классификация.
В области прикладного языкознания проведен анализ прикладных и компьютерных лингвистических задач. Продолжены исследования в сфере экспериментальной фонетики армянского языка. Изучена связь социолингвистики и фонетики, влияние социальных факторов на фонетические изменения в зависимости от возраста и пола. Проведен анализ гласных систем армянского и английского языков. Велись работы по исследованию проблем билингвизма и нейролингвистики. Исследована роль лингвистических показателей и речевых навыков в диагностике и преодолении аффективных и нервных расстройств. Изучены особенности индивидуального и общественного восприятия смыслов в арабском и армянском языках. Разработана междисциплинарная исследовательская программа «Оценка психического здоровья, коммуникативных навыков и языковой адаптации перемещенного населения посредством анализа диалекта, социальной интеграции и реабилитационных стратегий», реализация которой уже началась в рамках деятельности лаборатории нейропсихолингвистики.
В рамках темы «Проблемы изучения и нормирования современного восточноармянского и западноармянского языков» (рук. к.ф.н. Т. Асоян) были проведены исследования в области отраслевой терминологии армянского языка, изучены отдельные синтаксические структуры современного армянского языка. Рассмотрены труды армянских лингвистов, посвященные теоретическим вопросам словообразования. Исследованы вопросы языка в периодической печати XIX века.
Исследованы тематические заимствования, медицинские термины армянского языка, стилистическое использование лексических пластов, а также военная лексика в художественной литературе. Проведен анализ наименований понятий «игра» и «танец», составлен словарь семантического поля «Одежда». Изучено учение о словообразовании современного армянского языка. Проведен лингвистический анализ топонимов Арцаха, изучаются принципы, условия и факторы именования географических объектов. Исследованы заимствования из русского языка в карабахском диалекте. Рассмотрены формально-семантические группы фразеологических единиц современного армянского языка, а также методические приемы обучения фразеологии карабахского диалекта. Изучены вариантные формы (дублеты) в морфологической системе современного армянского языка. Рассмотрены вопросы, касающиеся синтаксической системы современного армянского языка. Изучены проблемы уточнения языковых норм современного армянского языка. Исследовано речевое искусство авторов армянской диаспоры.
Были исследованы конструкции с компонентами «մեղր» (мёд) и «մեղու» (пчела) в серии «Новые слова». Проведён семантико-функциональный анализ армянского глагола «տալ» (давать). Изучено применение технологий искусственного интеллекта в сфере лексикографии, в частности, в электронной лексикографии и в процессе объяснения значения слова.
Изучена словообразовательная каузативность в западноармянском языке, проведен сопоставительный анализ лексики. Исследованы основные вопросы управления переходных глаголов. Рассмотрено состояние западноармянского языка в Республике Армения (XXI век). Проведено изучение особенностей лексикографирования нематериальных частей речи. Исследованы проблемы иностранных заимствований в современном западноармянском языке. Продолжается разработка принципов нормирования западноармянского языка и транслитерации имен собственных. Ведутся работы по изучению вопроса уязвимости языков с социолингвистической точки зрения. Исследуются проблемы турецко-западноармянского билингвизма. Изучаются пресса и современные публикации армянской общины Стамбула. Также ведутся работы по изучению международного опыта сохранения языков.
3. Основные результаты, полученные при тематическом финансировании
В рамках тематической программы «Диалектная панорама Лорийской области» (рук. д.ф.н. В. Катвалнян) были проведены научные экспедиции в Лорийскую область, в ходе которых собран необходимый для исследования материал из порядка 30 населенных пунктов. Были рассмотрены как общие особенности речи, так и интересные фонетико-грамматические характеристики, своеобразие словообразования и семантики, свойственные отдельным населённым пунктам. По завершении работ были определены границы распространения диалектов в области, в общих чертах описаны эти единицы и классифицированы формы их проявления в данном регионе.
В рамках программы «Диалект, фольклор, топонимы и родовые имена Горисского региона» (рук. к.ф.н. М.Кумунц) в Сюникской области были проведены диалектологические, фольклорные, этнографические исследования.
В рамках программы «Создание психометрического пакета для оценки формирования армянского языкового мышления» (рук. к.ф.н. С.Оганесян) была разработана экспериментальная версия первого уровня теста.
4. Результаты прикладных работ
В рамках темы «Проблемы изучения и нормирования современного восточноармянского и западноармянского языков» (рук. к.ф.н. Т. Асоян) был опубликован выпуск IX издания «Новые слова», в котором зафиксированы слова, не засвидетельствованные в толковых словарях и словарях неологизмов. Опубликовано пособие «Общее языкознание: руководство к практическим занятиям», целью которого является содействие самостоятельной работе студентов и развитие их практических навыков. Пособие может быть полезно для всех, кто интересуется общим и армянским языкознанием.
Опубликован труд «Вопросы лексикологии, грамматики и стилистики современного армянского языка», посвященный проблемам нормирования и стилистическим особенностям современного армянского языка.
В рамках темы «Вопросы общего, сравнительного и прикладного языкознания» (рук. д.ф.н. В. Амбарцумян) была разработана и организована научно-практическая модель «От подсознания к языковому сознанию и коммуникации: трехэтапный лабиринт», которая была представлена на мероприятии «Психологический вернисаж: Expo-25». Модель позволила получить разносторонние данные относительно языкового мышления, внутренней коммуникативной динамики и осознания перцептивных процессов.
В сотрудничестве Института языка и Научно-исследовательского центра психологии ЕГУ была опубликована книга «Психолингвистическое применение сказки», в которой представлены психолингвистические подходы и методы креативной психологии в области сказкотерапии, а также характер и ключевые аспекты психологической работы, осуществляемой посредством сказки.
Опубликована книга «Ведомости Института языка НАН РА - 2024», в которой представлены библиографические списки научных работ сотрудников института, опубликованных в 2025 году, а также краткое содержание публикаций (на армянском, английском и русском языках).
On the Main Results of Scientific and Scientific-Organizational Activities
of the Institute of Language after H. Acharyan of NAS RA 2025
1. Key results
Within the framework of the project "Study of Armenian Dialects" (supervised by Dr. V. Katvalyan), particular significance was attached to the commencement of work on the "Dialectological Atlas of the Armenian Language," as well as the preparation and publication of Issue "A," dedicated to the Gegharkunik region (authored by V. Katvalyan). For the first time in Armenian reality, a regional dialectological atlas has been published, including approximately 70 isoglosses, 2 general maps, and 65 isogloss maps covering about ninety settlements. Each map is accompanied by commentaries regarding the manifestation of isoglosses both in dialectal Armenian as a whole and in the local sub-dialects of the region. The work is presented in two languages—Armenian and English—which will enable foreign researchers to familiarize themselves with and utilize the presented material.
Within the framework of the project "Issues of Historical Development of the Armenian Language" (supervised by G. Mkhitaryan, Ph.D. in Philology), the work titled "Manuscript Dictionaries titled 'Andes Banasteghcats' (13th–18th centuries)" was completed. Sixty-three manuscript variants of these medieval dictionaries, preserved at the Mesrop Mashtots Matenadaran, were studied. These dictionaries represent valuable collections that authentically reflect the linguistic situation of their time, particularly lexical realities; the material they contain has been introduced into scientific circulation for the first time and subjected to a comprehensive analysis (from both philological and linguistic perspectives).
In comparison with textual examples of Armenian bibliography, the work provides a detailed examination of word-meaning changes and neologisms found in the manuscripts, while also identifying and investigating dialectal features, loanwords, and foreign forms.
Within the framework of the project "Issues of General, Comparative, and Applied Linguistics" (supervised by Dr V. Hmbartsumyan), the monograph "Essays on the History of the Literary Armenian Language" was completed. It covers key issues in the history of the literary Armenian language, the resolution of which is crucial for forming a new and more concrete understanding of the historical and cultural distinctive development of our language and of the society that speaks it. The work is a philological and linguistic study that addresses selected linguistic materials from the ancient, medieval, and modern periods of the written era, which have remained unexamined until now.
4. Results of applied works
Within the framework of the project "Issues in the Study and Standardization of the Modern Eastern and Western Armenian Languages" (supervised by T. Asoyan, PhD in Philology), Issue IX of the publication "New Words" was released, documenting words not attested in explanatory dictionaries or dictionaries of neologisms. A textbook titled "General Linguistics: A Guide to Practical Classes" was also published, aimed at supporting students’ independent work and developing their practical skills. The manual may be useful for anyone interested in general linguistics and Armenian linguistics.
A work titled "Issues of Lexicology, Grammar, and Stylistics of the Modern Armenian Language" has been published, devoted to matters of standardization and the stylistic features of the contemporary Armenian language.
Within the framework of the project "Issues of General, Comparative, and Applied Linguistics" (supervised by Dr V. Hmbartsumyan), a scientific-practical model titled "From the Subconscious to Language Awareness and Communication: A Three-Stage Labyrinth" was developed and implemented. It was presented at the event "Psychological Vernissage: Expo-25. " The model made it possible to obtain multifaceted data on linguistic cognition, internal communicative dynamics, and the awareness of perceptual processes.
In collaboration between the Institute of Language and the Research Center of Psychology of YSU, a book titled "The Psycholinguistic Application of the Fairy Tale" was published. It presents psycholinguistic approaches and methods of creative psychology in the field of fairy-tale therapy, as well as the nature and key aspects of psychological work carried out through the medium of the fairy tale.
A book titled "Directory of Institute of Language After H. Acharyan - 2024" presenting the bibliographic lists of scientific works published by the researchers of the Institute in 2025 and the general content of the publications (in Armenian, English, and Russian), has been published.