Հայերենը և կելտական լեզուները (համեմատական-տիպաբանական տարբերակայնություն), Վազգեն Համբարձումյան

      Աշխատությունն ընդգրկում է հայերենի և կելտական լեզուների քննությունը համեմատական-տիպաբանական տարբերակայնության տեսանկյունից, բաղկացած է ներածությունից և առանձին գլուխներից, որոնցից առաջինում և երկրորդում բնութագրվում են երկու տիպի լեզուները և նրանց բարբառները, երրորդում քննվում է այդ լեզուների ծագումնային առնչությունների հարցը, հաջորդ երկու գլուխներում ներկայացվում են դրանց հնչյունական և բառային զուգաբանությունները, իսկ վերջին գլխում առանձնացվում են բառային զուգաբանությունների իմաստային (թեմատիկ) խմբերը՝ ըստ ընդունված բաշխման:
      Աշխատությունը կարող է օգտակար լինել լեզվաբան համեմատաբաններին, առհասարակ՝ բանասերներին, հնագույն պատմության և մշակույթի հարցերով հետաքրքրվողներին:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.